Կազմվել ու ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում հունիսի 17-ի բռնարարքի գործով ներգրավված 6 մեղադրյալների մասով մեղադրական եզրակացությունը:
ՀՀ գլխավոր դատախազությունում մեղադրական եզրակացության հաստատումից հետո գործը կուղարկվի դատարան:
Ինչպես «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, տուժող Վահե Ավետյանի իրավահաջորդի ու մյուս տուժողների ներկայացուցիչների միջնորդությունների մի մասը քննչական խումբը մերժել է, իսկ մյուս մասն առնչվում է գործից անջատված մասին, ուստի դրանք կիրականացվեն անջատված մասի քննության ժամանակ:
Հիշեցնենք, որ բռնարարքի հնարավոր այլ մասնակիցներին հայտնաբերելու համար գործից անջատված մասով նախաքննությունը շարունակվում է:
Կարդացեք նաև
«Փաստինֆո»