Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սուրեն Աբրահամյան. «Թող Ռուբեն Թորոսյանը զգուշացնի, որ հանկարծ չվատանամ»

Օգոստոս 21,2012 13:58

Aravot.am-ը «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կմեկնաբանի Երեւանի ավագանու անդամ Ռուբեն Թորոսյանի այսօրվա հայտարարությունը, թե ավագանու առաջիկա նիստում պատրաստվում է նախաձեռնություն ներկայացնել` դադարեցնելու «ՀԱԿ» կուսակցությունների դաշինքից ավագանու անդամներ ընտրված 8 անձի լիազորությունները, որոնց թվում նշված է նաեւ Սուրեն Աբրահամյանի անունը:

Պարոն Աբրահամյանը Ռուբեն Թորոսյանին խնդրեց դա միանգամից չանել. «Թող գոնե մտերիմների, ծանոթների միջոցով զգուշացնի, որ հանկարծ չվատանամ»:

ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն էլ, որի անունը նույնպես Ռուբեն Թորոսյանի հրապարակած «սեւ» ցուցակում է, տեղյակ չէր պարոն Թորոսյանի նախաձեռնությունից: Մեր հարցին, թե գուցե պատճառը «ՀԱԿ»-ական ավագանիների` ավագանու նիստերը բոյկոտե՞լն է, պարոն Եղիազարյանն ասաց.

«Ողջունում եմ Ռուբեն Թորոսյանի իշխանամետ նախաձեռնությունը: Բայց կցանկանայի Ռուբենի հետ խոսել, տեսնելու մտքինն ի՞նչ է, ինչի՞ է նման բան արել, նոր ինչ-որ բան ասեի: Ռուբիկին առաջին տարին չէ, որ ճանաչում եմ:

Բայց ասեմ, որ էդ ավագանի կոչվածն ուղղակի թելադրված կույրաղիք է, մեզ մոտ նման ինստիտուտ գոյություն չունի: Նայե’ք Երեւան քաղաքին եւ պատկերացրե’ք, թե ո’վ է ավագանին, ուրիշ ապացույցներ հարկավոր չեն, քաղաքն ամեն օր այլանդակվում է, այնպես չէ, որ գոնե մեկ շաբաթ դադար են տալիս: Քաղաքապետ կոչվածն ընդամենը մենեջեր է, որը կատարում է ավագանու կամքը, այսինքն` երեւանցու կամքը: Հիմա տեսեք` էդ մենեջերն ինչո՞վ է զբաղվում, քաղաքացու կամքը ո՞ր հարթության վրա է գտնվում: Օրինակները բազում են`հիշո՞ւմ եք բուտիկների պատմությունը, ինչպես սկսվեց, ինչպես հանգուցալուծվեց: Որտեղից որտեղ, խրոխտ երեւաց հանրապետության նախագահը եւ հրահանգ իջեցրեց` «Տարոն ջան այսպես չի կարելի այս հարցը պիտի այսպիսի լուծում ստանա»: Այդ «Տարոն ջանը», այդ հրահանգը, բա էդ ժամանակ էդ ավագանին ո՞ւր էր: Այդ ընթացքում տեսա՞ք ավագանու գործունեության նշույլ անգամ, իհարկե’ ոչ: Բա լավ ավագանու անդամներից մեկի խելքը չէր կտրո՞ւմ գոնե ձեւի համար հարց բարձրացներ, այսինքն` եւս մեկ անգամ ապացուցվեց, որ նման ինստիտուտ գոյություն չունի: Կոնկրետ ես երբեք չեմ մասնակցի, երբեք չեմ գնա նրանց կողքին չեմ նստի, որովհետեւ անիմաստ եմ համարում: Ընդեղ կարելի է ժողգործիքներ տեղադրել, թող դմդմփացնեն, միեւնույն է, ոչ մի բանով չեն զբաղվում»:

 Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031