«Բազե 2012»-ն ավարտված է: Այսօր «Ելակետ» ակումբում կազմակերպիչները խոսեցին արդյունքների եւ տպավորությունների մասին: «Բազե» հավաքի տնօրեն Հովհաննես Գաբրիելյանի կարծիքով՝ «Բազե» երիտասարդական հավաքը անցել է շատ հաջող: Ընթացքում կազմակերպվել է ազգային պարերի ուսուցում եւ մի շարք մրցույթներ: Մասնակցում էր 400 երիտասարդ, նրանցից 10 հոգին գնացել են Կեչառիս, որտեղ էլ մկրտվել են: Պաշտոնական այրերը նույնպես հետաքրքրված էին «Բազե»-ով»:
Այս տարվա երիտասարդական հավաքը հոբելյանական էր ու նկարահանվել է ֆիլմ նվիրված 10-ամյա Բազեին. «Այս տարիների ընթացքում մենք ունեցանք ընօրինակված ծրագրեր, որոնք չկայացան, իսկ Բազեն դեռ շարունակում է:
Լավագույն ճակատ է համարվել նարնջագույնը»:
Հանձնաժողովի անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանն ասաց, որ առաջին անգամ էր մասնակցում «Բազե»-ին: Ւրեն շատ է զարմացրել երիտասարդների նպատակասլացությունն ու ձգտումը. «Այսպիսի միջոցառումը կարողանում է երիտասարդների մեջ ավելացնել պատասխանատվության հայրենիքի նկատմամբ»:
Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ջոկատի ղեկավար, ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Մարգարյանն էլ հինգերորդ անգամ է մասնակցում, բայց կարծես առաջին անգամն է: «Ամեն ինչ շատ լավ ու հետաքրքրիր է անցել,- նշում է Մարգարյանն ու ավելացնում,- լավ էր, որ հավասար պայմաններում էինք մրցում իրար հետ»:
Իր համոզմամբ` Հայաստանում եղած բոլոր ծրագրերի մեջ «Բազեն» տարբերվում է մյուսներից:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ