Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն այցելել է Ծովակալ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ավտոմայրուղու կառուցման շինհրապարակ

Օգոստոս 21,2012 13:31

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի Ծովակալ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ավտոմայրուղու կառուցման շինհրապարակ, ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին:

Քաղաքապետը Հանրապետության նախագահին զեկուցել է վերոնշյալ և Երևան քաղաքում 2012թ. իրականացվող ճանապարհաշինարարական այլ ծրագրերի ընթացքի  վերաբերյալ՝ ներկայացնելով նաև մայրաքաղաքի ճանապարհաշինարարական հեռանկարային ծրագրերը: Նշվել է, որ Երևան քաղաքի 2005-2020թթ. գլխավոր հատակագծով նախատեսված Երևանի օղակաձև արագընթաց մայրուղու բաղկացուցիչ մաս կազմող Ծովակալ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ավտոմայրուղու կառուցումը նպատակ ունի թեթևացնել երթևեկության հոսքերը դեպի քաղաքի կենտրոնական հատվածը։ Արդյունքում՝ զգալիորեն կթեթևանա Լենինգրադյան փողոցի, Ծիծեռնակաբերդի խճուղու, Աթենքի փողոցի, Իսակովի պողոտայի երթևեկությունը, միաժամանակ կապահովվի Կիևյան կամրջից անմիջական երթևեկություն դեպի Իսակովի պողոտա։

Ներկայում իրականացվում է Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի միջև 2.6 կմ երկարությամբ ավտոմայրուղու և շուրջ 1.9 կմ ուղետարների կառուցման շինարարությունը։ Նախատեսվում է երկու տրանսպորտային հանգույցների լուծում՝ Ծովակալ Իսակովի պողոտայի և Լենինգրադյան փողոցի հետ հատումներում։ Մայրուղուն զուգահեռ նախատեսվում է ջրատարի, հեղեղային և կենցաղային կոյուղու, գազատարի և արտաքին լուսավորության, կապի ստորգետնյա մագիստրալ հաղորդակցուղիների տեղադրում։ Նախագահին զեկուցվել է, որ 2012թ. օգոստոսի 20-ի դրությամբ իրականացվել են շինարարական աշխատանքների շուրջ 60%-ը և հողային աշխատանքների՝ 80 %-ը։ Ավտոմայրուղու շինարարության ավարտման ժամկետ է սահմանվել 2013թ.  փետրվարի 1-ը։

Երևան քաղաքում 2012թ. նախատեսված ճանապարհաշինարարական այլ ծրագրերի ընթացքի վերաբերյալ քաղաքապետ Տարոն Մարգարյանի զեկուցման համաձայն, ներկայում աշխատանքներ են իրականացվում Ուլնեցի-Ռուբինյանց փողոցների միջև ավտոճանապարհի կառուցման և Հալաբյան-Աբելյան փողոցների խաչմերուկի վերակառուցման ուղղությամբ, իսկ Սիլիկյան և Ծարավ Աղբյուր փողոցների վերակառուցման, ինչպես նաև Արամի և Բուզանդի փողոցների կառուցման աշխատանքներն արդեն ավարտվել են:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ

ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031