Օգոստոսի 23-ին ՀՀ վերաքննիչ դատարանը՝ դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ, կքննի ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի բողոքն ընդդեմ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի որոշման:
Հիշեցնենք, որ դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժել էր Վ. Օսկանյանի դիմումը՝ փողերի լվացման հատկանիշներով ԱԱԾ-ի կողմից քրեական գործ հարուցելու՝ քննիչի որոշումը վերացնելու մասին:
Այդ գործով վկա, «Սիվիլիթաս» հիմնադրամի նախագահ, Ազգային ժողովի «ԲՀԿ» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանն ու իր ներկայացուցիչը գտնում են, որ այդ քրեական գործը հարուցելու որոշմամբ խախտվել են Վ. Օսկանյանի իրավունքները:
«Փաստինֆո»