Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պարալիմպիկ խաղերում Հայաստանն ունի երկու մասնակից

Օգոստոս 21,2012 12:50

Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 9-ը Լոնդոնում կայանալու են 14-րդ պարալիմպիկ խաղերը, որին Հայաստանից մասնակցելու են երկու աղջիկներ` ծանրորդ Գրետա Վարդանյանն ու լողորդ Մարգարիտա Հովակիմյանը:

Պարալիմպիկ խաղերի մասնակիցները հանգրվանելու են նույն օլիմպիական ավանում, մրցելու են նույն մարզաբազաներում: Կատարվելու են բացման եւ փակման հանդիսավոր արարողություններ, պարալիմպիկ խաղերի ջահի վառում, մասնակից երկրների շքերթ:

Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում «Փյունիկ» հաշմանդամների միության նախագահ, Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը լրագրողներին ասաց. «Այս պարալիմպիկ խաղերը նախորդներից առանձնանում են մասնակիցների անհամեմատ մեծ քանակով: 160 երկրների շուրջ 4200 ներկայացուցիչներ են պայքարելու մեդալների համար: Մարգարիտան խաղերին մասնակցելու իրավունք նվաճել է Ցինցինատիում անցկացված վարկանիշային մրցաշարում: Նա հանդես է գալու բրաս լողաոճով 100 մետր մրցատարածությունում: Իսկ 48 կգ քաշային Գրետան մեկնելու սպիտակ քարտով եւ մասնակցելու է պառկած դիրքից հրում մրցաձեւին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031