Լրահոս
Օրվա լրահոսը

Դիանա Սիրունյանի վիճակը գնալով վատանում է

Օգոստոս 21,2012 12:37

Այս պահին վերակենդանացման բաժանմունքում գտնվող Դիանա Սիրունյանի առողջական վիճակը մնում է ծայրահեղ ծանր: Առողջապահության նախարարությունից Aravot.am-ին հայտնեցին, որ աջկա առողջական վիճակի մեջ որեւէ դրական տեղաշարժ չկա, ընդհակառակը` գնալով վատանում է:

Դիանայի հետ կապված հարցերը համակարգում է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը: Նա, իր օգնականի միջոցով, մեզ փոխանցել էր, որ պարբերաբար կապի մեջ է «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկների հետ, որոնք առայժմ ոչ մի լավ բան չեն կարող ասել: Քանի որ Դիանան ունի բազմաթիվ կոտրվածքներ, թոքերը վնասված են, նրան անհրաժեշտ են մի շարք վիրահատություններ. սակայն բժիշկները չեն կարող աղջկան վիրահատել, մինչեւ որ վիճակը չկայունանա:

Սուրեն Սիրունյանի դուստրը` 16-ամյա Դիանան ինքնասպանության փորձ էր կատարել` հոր` մահվան լուրը լսելուց հետո: Նա նետվել էր շենքի 5-րդ հարկից:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031