Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմեն Երիցյան. «Հնարավոր չէ ասել, որ երկրաշարժ չի լինելու»

Օգոստոս 21,2012 12:20

Հատված Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հարցազրույցից:

Պարոն Երիցյան, օգոստոսի 11-ին Հայաստանում գրանցված երկրաշարժից հետո Facebook սոցիալական ցանցում սկսեցին լուրջ քննադատության ենթարկել ԱԻՆի կատարած աշխատանքը։ Նշվում էր, որ ԱԻՆն «իր տեղում» չէր։ Մարդիկ խուճապի մեջ էին հատկապես՝ Սյունիքի մարզում։

 

– Այդպիսի տպավորություն եք ստացել, որ ԱԻՆ-ը լավ չի՞ աշխատել, չէ՛, բացարձակապես նման բան չկա։ Իսկ ինչ վերաբերում է Սյունիքի մարզին, ապա այնտեղ եւս որեւէ խնդիր չի եղել։

Հատկապես դժգոհությունը վերաբերում էր նրան, որ Դուք Սյունիքի մարզ չգնացիք, ի՞նչն էր պատճառը։ Մարդիկ ժամերով դրսում անհույս սպասում էին, որ ԱԻՆն ինչոր քայլ է անելու, սակայն այդպես էլ Դուք չարձագանքեցիք։

– Բայց Սյունիք գնալու կարիք բացարձակ չկար, այնտեղ եղել են ընդամենը որոշակի քարաթափումներ, եւ մեր մասնագետներն էլ իրենց ելույթների ժամանակ ասել են, որ չպետք է խուճապի մատնվել, քանի որ դրա կարիքը չկա։ Եթե այնտեղ լուրջ բան տեղի ունեցած լիներ, հավատացած եղեք, որ առաջինը ես էի այնտեղ գնալու։

Բացի քարաթափումներհց, նշվեց նաեւ, որ տներ են փլուզվել, մարդկանց տների պատերը ճաքել են։

– Ես արդեն նշեցի, որ ընդամենը քարաթափումներ են եղել։

Իսկ ինչո՞ւ Դուք այդ ամենի մասին հրապարակայնորեն հանդես չեկաք, որպեսզի սյունեցիները չանհանգստանային ու չմտածեին փողոցներում ու վրանների տակ գիշերելու մասին։ Սյունիքի մարզի գրեթե ողջ բնակչությունը որոշել էր դրսում գիշերել, ու այնտեղ իսկապես տագնապ էր սկսվել։

– Ուղղակի ոչ մի անհանգստանալու բան չկար, այդ օրը քարաթափումներ էին եղել այդ մարզում, մենք շատ օպերատիվ աշխատել ենք եւ մարդկանց այդ ամենի մասին տեղյակ ենք պահել։ Ես չգիտեմ՝ մարդիկ ինչ տեղեկություններ են ունեցել, ինչ տեղեկություններ են տարածել, բայց ռեալ իրականությունը դա է եղել։ Իսկ ինչ վերաբերվում է իմ ելույթ ունենալուն, համարենք, որ դա իմ բացթողումն Է։ Այսուհետ նման դեպքերում ես անպայման ելույթներ կունենամ։ Ասեմ, որ մասնագետները ելույթներ ունեցել են, եւ ես ավելորդ համարեցի ելույթ ունենալ։ Մի հանգամանք էլ կար. ես այդ օրերին գտնվում էի Բելառուսում ՀԱՊԿ անդամ երկրների նախարարների հանդիպմանը մասնակցելու համար։ Հիմնական պատճառը դա է եղել։

Երկրաշարժերն ամեն օր շարունակվում են, ու մարդիկ էլի խուճապի մեջ են։ ԱԻՆը նման հնարավորություն ունի՞ ժողովրդին տեղեկացնելու՝ դրանք դեռ շարունակվելու են, թե ոչ։

– Ընդհանուր առմամբ հնարավոր չէ ասել, որ երկրաշարժ չի լինելու, որովհետեւ գիտեք՝ երկրաշարժն այնպիսի բան է, կարող է այնպիսի արագությամբ լինել, որ ոչ ոք չկարողանա դրա մասին տեղեկանալ։ Սակայն այսօր ամեն ինչ արվում է դրա համար, հենց այսօր ԱԻՆ-ի խորհրդակցության ժամանակ հանձնարարություն եմ տվել՝ այդ ամենի հետ կապված։ Հայաստանում մենք տարբեր վայրերում ունենք հորատանցքեր, որտեղից ստանում ենք ինֆորմացիա երկրաշարժի վերաբերյալ։ Այսինքն՝ երկրաշարժից առաջ փոխվում է ջրի բաղադրությունը եւ մակարդակը։ Այնտեղ այժմ մենք ՄԱԿ-ի հետ համատեղ տեղադրում ենք համապատասխան միջոցներ, որ ինֆորմացիան միանգամից ստանա ՃԿԿ-ն։

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031