Չնայած ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը դեռ չի մեկնարկել, սակայն որոշ քաղաքներում արդեն թեժ պայքար է սկսվել, իսկ առանցքում, ինչպես նախորդ՝ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում, ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունն է։ Այդ հակամարտությունն արդեն իր դրսեւորումն ստացել է Ստեփանավանում, որտեղ առաջադրված են գործող քաղաքապետի՝ Սարգիս Ղարաքեշիշյանի եղբայրը՝ Ստեփանավանի սոցիալական ծառայության պետ Միքայել Ղարաքեշիշյանը, ֆերմեր Վարդան Գրիգորյանը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված ԲՀԿ-ական, «Արգոս» ԲԲԸ տնօրեն Սերգեյ Մարգարյանը։ Հիմնական պայքարն ընթանալու է քաղաքապետի եղբոր եւ ԲՀԿ ներկայացուցչի միջեւ։ Վերջինս արդեն հասցրել է զգալ այդ պայքարի հետեւանքները։ Նրան, իր գովազդային բաներները տեղագրելու համար, տարածքներ չեն տրամադրում, միջոցառում անցկացնելու համար էլ «հատուկ փաստաթղթեր են պահանջում»: Օրերս ԲՀԿ-ի «Բումբումիկ» մանկական ծրագիրն այցելել է Ստեփանավան, սակայն քադաքապետը թույլ չի տվել, որ շոուն տեղի ունենա՝ համարելով, որ դա ՍԵրգեյ Մարգարյանի կողմից իրականացվող քաղաքական գովազդ է։ Մենք զրուցեցինք ԲՀԿ թեկնածուի հետ։
– Պարոն Մարգարյան, ի՞նչ մթնոլորտ է Ստեփանավանում։
– Մթնոլորտը շատ թունդ ա, ողորմելի վիճակ ա մեր Ստեփանավանում։ Ես, լինելով Ստեփանավանի թեկնածու, առաջին հերթին մտածել եմ իմ ստեփանավանցիների մասին, իմ երեխաների մասին։ …Երեւանից ինչ-որ «Բումբումիկ» ծրագիր է գալիս, մարդիկ գալիս-հասնում են այստեղ, Ստեփանավանի կենտրոնական հրապարակում հավաքվում են 2-5 տարեկան երեխաներ՝ իրենց ծնողներով, որ պիտի ուրախանան, սակայն այդ ամենը քաղաքականացվում է եւ տեղի չի ունենում։ Ինչո՞ւ պիտի այդպես լինի…
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև
«Հրապարակ»