Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վահեի Ավետյանի հայր. «Ինձ բոլորովին հետաքրքիր չէ՝ Ռուբեն Հայրապետյանը մանդատը կդնի-չի դնի»

Օգոստոս 21,2012 12:02

Երեկ փորձել ենք զրուցել Աժ  պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին սպանված Վահե Ավետյանի հոր՝ Գառնիկ Ավետյանի հետ։ Զրույցը կարճ տեւեց։ Վահեի հայրը հուզված էր եւ չկարողացավ երկար խոսել։

 –  Պարոն Ավետյան, նախաքննության ընթացքը ձեզ բավարարո՞ւմ է։

– Ոչ։

Ինչո՞ւ ոչ։

– Որովհետեւ նախաքննությունը ավարտված է, բայց մեղավորներ չկան դեռ։

Երկու շաբաթ առաջ մի քանի մտավորականներ հայտարարությամբ հանդես եկան, որով խնդրում էին Ռուբեն Հայրապետյանին՝ մանդատը վայր չդնել, ինչպե՞ս եք վերաբերվում այդ հայտարարությանը։

– Ինձ բոլորովին հետաքրքիր չէ՝ մանդատը կդնի-չի դնի, բոլորովին չի հետաքրքրում։

Մտավորականների հայտարարությանը ինչպե՞ս եք վերաբերվում։

– Բայց ունե՞նք մենք մտավորականներ։ Չգիտեմ… չէ…

Վահեի փաստաբանները միջնորդել էին, որպեսզի Ռուբեն Հայրապետյանին  գործում որպես կասկածյալ ներգրավեն, այնինչ այդ միջնորդությանը դեռեւս  պատասխան չկա։ Դուք է՞լ եք այդ կարծիքին, որ Հայրապետյանը պետք է որպես կասկածյալ ներգրավվի։

– Դա ես չպետք է ասեմ։ Նախաքննությունը պետք է ասի եւ փաստաբանները։ Եթե ասում են, ուրեմն՝ հիմք ունեն։

Իրենք նաեւ ասում էին, որ Ռուբեն Հայրապետյանի հարցաքննությունը ձեւական բնույթ է կրել, ինչից նոր հարցեր են առաջացել։ Դուք է՞լ եք կարծում, որ ձեւական բնույթ է կրել։

– Բայց ո՞վ այդ կարծիքին չէ։

Խոսակցություններ կային, որ Վահեի երեխաներին ցանկանում եք երկրից տանել, սա նշանակո՞ւմ է, որ ցանկություն ունեք ընտանիքով լքել Հայաստանը։

– Ո՞վ Է ասում։

Սոցիալական ցանցերում նման խոսակցություններ կային։ Այսինքն՝ հիմնավոր չե՞ն այդ խոսակցությունները։

– Ես տղայիս գերեզման ունեմ այստեղ։ Լավ, կներեք (հուզվում է), չեմ կարողանում շարունակել։

Հնարավո՞ր է, դիմեք Սերժ Սարգսյանին, որ իր վերահսկողության տակ առնի այդ գործը, ու արդար քննություն գնա։

– Ոչ, ոչ, ինքը տեղյակ է, եթե ցանկանար, դա կաներ։

Դուք ի՞նչ եք կարծում, կլինի՞ արդար քննություն, թե՞ ոչ, մեղավորները  կպատժվե՞ն։

– Ոչ։ Կներեք։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031