Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնաբարության մեջ կասկածվող վանաձորցի դասախոսը քրեական գործում որեւէ դատավարական կարգավիճակ չունի

Օգոստոս 21,2012 11:45

Արամ Համբարյան

Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի արվեստի ամբիոնի դասախոս 32- ամյա Արամ Համբարյանը կասկածվում է է նույն ինստիտուտի այս տարվա շրջանավարտ Մարինե Վարդումյանին բռնաբարելու մեջ:

Այն բանից հետո, երբ 21-ամյա ուսանողուհին դեպքի կապակցությամբ հաղորդում է ներկայացրել Լոռու մարզի դատախազություն` մանրամասնելով, թե երիտասարդ դասախոսը, իր կամքին հակառակ սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ`վախեցնելով ու բռնություն կիրառելով իր նկատմամբ, նախաքննություն էր սկսվել:

Արդյունքում Համբարյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է «Բռնաբարությունը` տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ` նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով»:

Ինչպես «Առավոտին» հայտնեցին ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնից, այս պահին հարուցվել է քրեական գործ եւ ընթանում է նախաքննություն:

«Համբարյանին որեւեէ կարգավիճակ տրված չէ»,-տեղեկացանք քննչական բաժնից:

Մեզ հետ զրույցում դասախոս Համբարյանը, պնդելով դեպքին առնչություն չունենալու `մինչեւ այս տրված մեկնաբանությունները` հորդորեց լրատվամիջոցներին զբաղվել առավել կարեւոր գործերով:

«Հերիք է, ինչքան կարելի է, ինձ մեծ լավություն արած կլինեք, որ այս թեման այլեւս չշոշափեք »,-ասում է վերջին շրջանում այս խնդրով լրատվամիջոցների հետաքրքրասիրությունը չափից անհարկի համարող դասախոսը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031