Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ ղեկավարները ցավակցություն չհայտնեցին Սուրեն Սիրունյանի ընտանիքին

Օգոստոս 21,2012 11:02

Այս ողբերգությանը հաջորդեցին տարատեսակ ասեկոսեները. որոշ շրջանակներ երեւակայությանը զոռ տալով տարվեցին բանդագուշանքով ու հայտարարեցին, թե Սուրեն Սիրունյանը «իր վերջին ասուլիսում խոստացավ այլ բացահայտումներ անել, նա շատ բան գիտեր եւ պատրաստվում էր հրապարակել մինչ այս բոլորին անհայտ տեղեկություններ՝ կապված թե Վանո Սիրադեղյանի երկրից հեռանալու պատճառների եւ թե ՀԱԿ-ի հետ»: Ակնարկը պարզ է՝ իբր հնարավոր է ոմանց ձեռնտու չէին նրա հայտարարությունները եւ…
Եվս մեկ անբարո շահարկում կատարված ողբերգության շուրջ: Թեպետ կոնկրետ ՀԱԿ-ը այլ դեպքում մեկ վայրկյան անգամ չէր վարանի ու կշրջանառեր ամենաանհավանական «վարկածներ» ցանկացած ողբերգության պարագայում:
Ինչպես անցած տարիներին էր վարվում. իր անդամներից որեւէ մեկի մահվան պարագայում հայտարարում էր, թե «նա բռնապետության դեմ պայքարում էր առաջին իսկ օրվանից… նրա սիրտը չդիմացավ վարչախմբի գործադրած բիրտ ուժին» եւ նման բաներ:
Ի դեպ, շաբաթ օրվանից մինչ օրս ՀԱԿ-ը քար լռություն է պահպանում. ասես ոչինչ էլ չի պատահել: Կարծես Սուրեն Սիրունյանը 4 տարի իր շարքերում չի եղել: Կոնգրեսի ղեկավարությունը ջայլամի նման գլուխը մտցրել է հողի մեջ ու իբր չի նկատում, որ մարդ է մահացել, այն էլ այնպիսի զինակից, որը Տեր-Պետրոսյանին իշխանության բերելու համար պայքարել է ակտիվորեն, այնքան ակտիվորեն, որ, ի տարբերություն կոնգրեսի վերնախավի անդամներից շատերի, հայտնվել է բանտում:
Եվ եթե ամիսներ առաջ որոշել է դուրս գալ ՀԱԿ-ից, ապա դա արդյո՞ք թույլ է տալիս կոնգրեսի ղեկավարությանը չհարգել անգամ նրա հիշատակը, կամ մի քանի բառով ցավակցություն չհայտնել նրա ընտանիքին, որն այսօր սարսափելի ծանր վիճակում է: Սա՞ է ՀԱԿ-ի բարոյականությունը:

Կիմա ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031