Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարկ Սաղաթելյանին նորից են վիրահատել

Օգոստոս 21,2012 10:27

Երեւանի Նալբանդյանի եւ Արամի փողոցների խաչմերուկում, հունիսի 22-ի գիշերը, վթարի ենթարկվելու հետեւանքով թիվ 1 համալսարանական հիվանդանոցում վիրահատվելուց հետո Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոն, ապա`  Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոն տեղափոխված, հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանը օրերս տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը տեղափոխվել է Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը:

«Էրեբունի» բժշկական կենտրոնից NEWS.am-ի թղթակիցն հայտնեցին, որ Մարկ Սաղաթելյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար, շարունակվում է ռեաբիլիտացիոն բուժումը, նույն նախորդ վիրահատությունն են արել, պարզապես մի փոքրիկ ուղղում են կատարել` վիրահատելով կոնք-ազդրային հոդը: «Ճիշտ կլինի ասել կոնք-ազդրային հոդի դիրքի ուղղում, կորեկցիա»,- հայտնեցին հիվանդանոցից:

Մարկ Սաղաթելյանը հիվանդանոցում կմնա մինչեւ սեպտեմբերի 3-4, իսկ դուրս  գրվելուց հետո 2-ամիս կքայլի հենակներով, 2-ամիս փայտով եւ միայն լրիվ ապաքինվելուց հետո` ինքնուրույն::

Ինչ վերաբերում է Գրիգոր Նազարյանի առողջական վիճակին, ապա Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ մի քանի օր է, ինչ նա իրենց կենտրոնում է, բուժումը նշանակվել է եւ այն նոր սկսվել է:  Կենտրոնից հայտնեցին, որ Գրիգոր Նազարյանի ավելի քան մի ամիս կմնա այնտեղ, կանցնի վերականգնողական բուժման կուրս, քայլել կսկսի աստիճանաբար` սկզբից հենականների օգնությամբ, այնուհետեւ` ինքնուրույն: Ընդհանուր առմամբ`  բժիշկները նրա վիճակը գնահատել են բավարար:

Հիշեցնենք, որ  Երեւանի Նալբանդյանի եւ Արամի փողոցների խաչմերուկում հունիսի 22-ին՝ ժամը 01.35-ի սահմաններում վթարի էին ենթարկվել պրոդյուսեր Գրիգոր Նազարյանն ու եւ հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանը:

Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել էին «Оպել» մակնիշի 30 ՏԼ 173 համարանիշի եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի 14 ՏՕ 811 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Ֆոլքսվագեն»-ի վարորդ` 41-ամյա Գրիգոր Նազարյանը եւ ուղեւոր՝ 41-ամյա Մարկ Սաղաթելյանը տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Կլինիկայի բժիշկ Իրինա Մալխասյանը հայտնել էր, որ նրանք տեղափոխվել են հետտրավմատիկ շոկով, երկուսի մոտ էլ կան կոտրվածքներ` կոնքոսկրի, պարանոցի եւ ողերի: Գրիգոր Նազարյանի մոտ կան նաեւ ավելի բարդ կոտրվածքներ: Տեղեկացրել էինք նաեւ, որ վթարի ենթարկվելու փաստի առթիվ Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախապատրաստված  նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել էին Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031