Հայաստանի առաջատար շախմատիստներ, գրոսմայստերներ Լեւոն Արոնյանն ու Էլինա Դանիելյանը Պեկինում կմասնակցեն դեկտեմբերի 12-20-ն անցկացվելիք «Մտավոր խաղերին»: Փառատոնի ծրագրում ընդգրկված են արագ, կայծակնային եւ «կույր» շախմատային մրցաշարերը:
Լեւոն Արոնյանի մրցակիցները Չինաստանի մայրաքաղաքում լինելու են Ռաջաբովը, Կարյակինը, Նակամուրան, Մորոզեւիչը, Իվանչուկը, Գրիշչուկը, Տոպալովը, Կամսկին, Լեկոն, Բոլոգանը, Ջոբավան, Մամեդյարովը, Վան Հաոն, Գիրին, Դին Լիրենը:
Էլինան ուժերը չափելու է Հոու Յիֆանի, Մուզիչուկի, Կոներուի, Ժաո Քսյուի, Լահնոյի, Չմիլիտեի, Զատոնսկիխի, Ստեֆանովայի, Խոտենաշվիլու, Դրոնովալիի, Պաետցի, Ժու Չենի, Կրամլինգի, Սոչկոյի, Կոստենյուկի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ