Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերյանի մշակույթի տունը ցեխի եւ կեղտի մեջ է

Օգոստոս 20,2012 22:03

Օգոստոսի 20-ի երեկոյան, ժամը 19-անց 30-ի սահմաներում Նոյեմբերյան քաղաքում մոտ 20 րոպե տեւողությամբ  տեղատարափ անձրեւ տեղաց, որն ուղեկցվեց կարկուտով: Սելավաջրերը հեղեղել էին Նոյեմբերյանի փողոցները, լցվել  քաղաքի կենտրոնում գտնվող քաղաքային մշակույթի տան շենքի առաջին հարկ: Մշակույթի  տան նախասրահը, առաջին հարկում գտնվող «Աջակցություն Նոյեմբերյանին» ՀԿ գրասենյակն ամբողջությամբ  լցված են  ցեխաջրերով, փողոցի տարատեսակ  աղբով, պլաստմասսե շշերով:

«Աջակցություն Նոյեմբերյանին» ՀԿ նախագահ Հասմիկ Ազիբեկյանը  կազմակերպության գրասենյակից մաքրելով ցեխաջուրն ու կեղտը` դժգոհում էր, որ արդեն 30 տարի նույն վիճակն է, իշխանությունները, քաղաքապետերը փոխվում են, սակայն իրավիճակը չի փոխվում:  Քաղաքի մշակույթի տունը փողոցի   սելավաջրերից ապահովագրելու  համար հարկավոր է ընդամենը մի քանի քար շարել, սակայն դա այդպես էլ չի արվում:

Նոյեմբերյանի մշակութի տան տնօրեն Կարինե Ազիբեկյանը պատահարի կապակցությամբ զանգահարել էր փրկարար ծառայություն: Սակայն  հեղեղից  մեկուկես ժամ անց ոչ փրկարար ծառայությունից, ոչ էլ Նոյեմբերյանի քաղաքապետարանից մշակույթի  տուն մարդ չէր ժամանել: Ի դեպ, մշակույթի տունը նաեւ ընտրական տեղամաս է, ուր սեպտեմբերի 23-ին նոյեմբերյանցիները  քաղաքապետ եւ համայնքի ավագանի են ընտրելու: Նշենք, որ Նոյեմբերյանի  քաղաքապետարանը մշակույթի տնից գտնվում է 100, իսկ փրկարար  ծառայությունը` մոտ  500 մ հեռավորության վրա:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031