Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվեցին բնակֆոնդի գույքագրման հարցերը

Օգոստոս 20,2012 20:17

Հանրապետության բնակարանային ֆոնդի ֆիզիկական և բարոյական մաշվածության գույքագրման եղանակով հաշվառման ծրագրի հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը  օգոստոսի 20-ին ընդունեց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ծրագրերի ավագ պատասխանատու Նաիրա Մելքումյանին:

Նախարար Սամվել Թադևոսյանը, կարևորելով  ծրագրի իրագործումը, նշեց, որ այն հստակ պատկերացում կտա վթարավտանգ շենքերի քանակի, դրանց վթարայնության աստիճանի, սեյսմիկ անվտանգության գնահատականի, կապիտալ և ընթացիկ նորոգումների անհրաժեշտության մասին, ինչպես նաև կբարձրացնի առկա բնակարանային ֆոնդի կառավարման արդյունավետությունը: Պարոն Թադևոսյանն ընդգծեց, որ ծրագրի իրագործումը նախատեսվում է  մեկնարկել  դպրոցների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված նախագծերով:

Իր հերթին, ՀԲ ծրագրերի ավագ պատասխանատու Ն. Մելքումյանը կարևորեց ծրագրի իրագործումը` նշելով, որ ՀԲ-ում   լավատեղյակ են  մեր հանրապետության շենքերի սեյսմակայունության և տեխնիկական վիճակի հետ կապված խնդիրներին: Տիկին Մելքումյանը, հույս հայտնեց, որ ծրագրի իրագործման համար կփորձեն գտնել միջոցներ, ինչպես Համաշխարհային բանկի, այնպես էլ այլ դոնոր կազմակերպությունների միջոցներից:

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031