Լրահոս
Օրվա լրահոսը

«Կուսակցության կողմից առաջադրվելը պարտադիր պայման չէ». Արմեն Այվազյան

Օգոստոս 20,2012 20:05

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, վանաձորի ավագանու անդամ Արմեն Այվազյանը սպասվող ՏԻՄ ընտրություններում կրկին  իր թեկնածությունն է ինքանառաջադրել: «Չէի կարող չառաջադրվել, որովհետեւ տեսնում եմ, որ կան կիսատ հարցեր , եւ ես կարող եմ նպաստել դրանց լուծմանը»,- այդ մասին այսօր «Լոռի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Այվազյանը:

Նա նշում է, որ, թեեւ ինքնառաջադրմամբ է հանդես գալիս, այնուամենայնիվ, դա պատճառ չէ մտածելու, որ կուսակցությունը չի սատարում իրեն: «Անցած անգամ էլ եմ ինքանառաջադրվել, հիմա էլ իմ ինքնաառաջադրումը չի նշանակում, որ կուսակցությունը չի սատարում: Կուսակցության կողմից առաջադրվելը պարտադիր պայման չէ: Ավելին, երբ խոսքը տեղական ինքնակառավարմանն է վերաբերում, դա պետք է լինի միայն ապաքաղաքական, այսինքն` քաղաքականությունը ՏԻՄ–ի հետ կապելը  անընդունելի է, հենց այդ է պատճառը, որ ես ինքնաառաջադրվել եմ»,-ասում է ավագանու աթոռի համար կրկին պայքարի ելած Այվազյանը:

Նրա համոզմամբ` Վանաձորում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք հիմնավոր լուծման կարիք ունեն:

«Փորձելու ենք քաղաքային մարզադաշտը  ցանկացած ձեւով վերադարձնել մեր համայնքին, եթե դա հնարավոր է: Աղբահանության խնդիրը մեր քաղաքում շատ լուրջ է, որ դեռ լուծված չէ, եւ այդ խնդիրը հիմնավոր լուծման կարիք ունի: Քաղաքում շատ լուրջ խնդիր ունենք անսարք վերելակների եւ տանիքների հետ կապված»,-այս եւ այլ լուծում պահանջող հարցերին անդրադառնալով` Այվազյանը նշեց, որ ինքնաառաջադրումն ուղղված է  հենց դրանց լուծմանը:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031