«Դիանա Սիրունյանի առողջական վիճակը հետազոտելու համար սկսված բժիշկների խորհրդակցությունն ավարտվել է»,- այս մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը: Խորհրդակցության արդյունքում որոշվել է, որ որևէ ակտիվ գործողության դիմելը հակացուցված է:
«Երեխան այժմ արհեստական շնչառություն է ստանում: Նրա մոտ ճարպային էմբոլիա է զարգանում, որը խցանում է ուղեղի անոթները: Դիմային ոսկորները փշրված են, կոնքի ոսկորները՝ կոտրված: Երեխան անընդհատ հսկողության տակ է և մեր, և խորհրդակցությանը մասնակցած մասնագետների կողմից»,- նշեց Հ. Դարբինյանը: Նրա խոսքով՝ Դիանայի դիմադրողականությունը բարձր է, ինչն օգնում է առանց բժիշկների կողմից գործադրված մեծ ճիգերի պահպանել արյան ճնշումը: «Բայց դա մխիթարիչ հանգամանք չէ: Պետք է սպասել, այս պահի դրությամբ դրական տեղաշարժ չկա»,- նշեց Հ. Դարբինյանը:
«Փաստինֆո»