Լրահոս
Օրվա լրահոսը

Անսթափ վարորդը, ոստիկանական մեքենային հարվածելուց հետո, դուրս է եկել եւ միզել է

Օգոստոս 20,2012 18:45

Այսօր՝ օգոստոսի 20-ին, արտակարգ և արտասովոր դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16.00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 48-ամյա Վահագն Պողոսյանը, վարելով «Տոյոտա Պրադո» մակնիշի 99 ՕՈ 699 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ավտոճանապարհի 41-րդ կմ-ին բախվել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչ Արտակ Դանիելյանի ծառայողական՝ «Տոյոտա Կորոլա» մակնիշի 675 ՈՍ 01 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Պրադո»-ի վարորդը ՃՈ-ի ավտոմեքենային բախվել է այն ժամանակ, երբ տեսուչ Ա.Դանիելյանը վարչական ակտ էր գրում մեկ այլ վարորդի նկատմամբ:

Գ.Շամշյանը հայտնում է, որ Վ.Պողոսյանը գտնվում էր ոչ սթափ վիճակում և վթարից հետո նա դուրս է եկել ավտոմեքենայից և սկսել միզել: Ոստիկանները փորձում էին նրան տեղափոխել հիվանդանոց, որպեսզի ենթարկվի բժշկական հետազոտման՝ պարզելու սթափության (խմածության) աստիճանը, նա չէր ենթարկվում. պահանջում էր հեռախոս՝ ասելով. «Հեսա զանգում եմ մեկին. դուք տանում եք մաշնես սարքեք, ինձ էլ մի լավ պատիվ եք տալու»:

Քննիչի հանձնարարականով, ՃՈ ավտոմեքենան և «Տոյոտա Պրադո» տեղափոխվեցին Ոստիկանության Հրազդանի բաժնի հատուկ պահպանման տարածք:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ըստ Shamshyan.com-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031