Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Ժառանգության» թեկնածուները ՏԻՄ ընտրություններում

Օգոստոս 20,2012 18:01

«Ժառանգություն» կուսակցությունը Սյունիք, Արարատ, Արմավիր, Շիրակ, Լոռի մարզերում սեպտեմբերի 9-ին անցկացվող ՏԻՄ ընտրություններում առաջադրել է թեկնածուներ եւ զորակցություն է հայտնել ընդդիմադիր այլ կուսակցություններ ներկայացնող  թեկնածուների:

 Սիսիան քաղաքի ավագանու անդամի համար առաջադրվել է «Ժառանգության» Սիսիանի տարածքային ստորաբաժանման ղեկավար Ռադիկ Հովհաննիսյանի թեկնածությունը:

Կապանում քաղաքային ավագանու անդամի համար առաջադրվել է կուսակցական Սամվել Հայրապետյանը:

 Արտաշատի տարածքային ստորաբաժանումը Վերին Արտաշատ համայնքի  ավագանու թեկնածու է առաջադրել Արարատ Միքայելյանին:

 Մասիս քաղաքի ավագանու անդամի թեկնածու է առաջադրվել կուսակցության Մասիսի կառույցի երիտասարդական թեւի ղեկավար Գեւորգ Մինասյանը:

 Մեծամոր քաղաքում ավագանու անդամի համար կուսակցության կողմից առաջադրվել են երկու թեկնածուներ՝ Գագիկ Միկոյան եւ Արթուր Մկրտչյան:

 Էջմիածնի շրջանի Ոսկեհատ համայնքում համայնքապետի թեկնածու է առաջադրվել Հովհաննես Գնոյանը:

   Արմավիրի շրջանի Նորապատ համայնքում ավագանու անդամի թեկնածու է առաջադրվել Գագիկ Մարգարյանը:

  Գյումրիի քաղաքապետի ընտրությունում «Ժառանգությունը» պաշտպանում է ՀՅԴ-ի կողմից առաջադրված Հովսեփ Սիմոնյանի թեկնածությունը: Հավատարիմ քաղաքացիական հասարակությանը սատարելու իր ավանդույթին, Գյումրիի ավագանու համար պայքարում կուսակցությունը պաշտպանում է «Քաղաքը մերն է» նախաձեռնության առաջադրած թեկնածուներին:

  Հասարակությանը կոչ անելով ընտրել «Ժառանգության» կողմից առաջադրված կամ զորակցություն վայելող անձանց՝ կուսակցությունը հորդորում է ամենուր քվերակել հօգուտ ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուների:

 «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել