ՀՅԴ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Գևորգ Ալեքյանի տեղեկացմամբ, մի քանի օր առաջ ինքն ու Գյումրու քաղաքապետի ՀՅԴ-ական թեկնածու Հովսեփ Սիմոնյանը դիմել էին «Ժառանգության» տեղի կառուցի պատասխանատու Վահագն Հովհաննիսյանին`առաջարկելով քննարկել այն հարցը, թե կցանկանա՞ն արդյոք ՏԻՄ ընտրություններում պաշտպանել ՀՅԴ-ական թեկնածուներին:
Նշենք, որ ՀՅԴ-ն քաղաքապետի թեկնածուից բացի՝ Գյումրիում ունի ավագանու երեք թեկնածուներ:Նրանցից մեկը Գյումրու թիվ 3 ավագ դպրոցում հյուսն ձևակերպված Արա Նախշքարյանն է, իսկ մյուս երկուսը` Ստեփան Ստեփանյանն ու Հայկարամ Մակարյանը, ձեռներեցներ են:
«Ժառանգությունը», որը ոչ մի թեկնածու չի առաջադրել ընտրություներում, այսօր հայտարարել է, թե համաձայն է առաջարկին, սատարելու է դաշնակցականներին: Հիշեցնենք, որ ՀՅԴ-ի քաղաքապետի թեկնածուն Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության նախկին պետ, այժմ պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանն է:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ