Լրահոս
Օրվա լրահոսը

Կենդանասերները որդեգրել են Բուտիկ անունով շանը և խուլ կատվին (ֆոտոշարք)

Օգոստոս 20,2012 17:47

Երեկ Կիրովի անվան Մանկական զբոսայգում «Դինգո» կենդանասերների խումբը կազմակերպել էր կավճանկարչության միջոցառում. երեխաները նկարում էին իրենց սիրելի կենդանիներին:

«Դինգո» խմբի անդամ Քրիստինա Ադումյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ հերթական միջոցառման նպատակն է` Հայաստանում զարգացնել «մի գնիր, այլ որդեգրիր» գաղափարը: Խմբի անդամները վերցնում են փողոցային անօգնական կենդանիներին, հիմնականում` շներին,  իրենց ֆինանսական միջոցներով բուժում նրանց և հանձնում օրավարձով խնամակալության:

«Եղել են դեպքեր, որ ժամանակավոր խնամողներն են որդեգրել շներին, քանի որ հաճույք են ստացել կենդանու հետ շփվելուց: Ներկայումս օրավարձով ապրում է մոտ 30 շուն, հիմնականում` ձագեր: Եթե նրանց խնամքի համար օրական հազար դրամ չվճարենք,  դրսում երկու օրից ավել չեն ապրի»,-ասաց Քրիստինան և հավելեց, որ կենդանասերները հիմնականում վերցնում են հիվանդ կենդանիներին. «Ցավոք, ֆինանսական միջոցները թույլ չեն տալիս բոլորին օգնել»:

Քրիստինա Ադումյանը պատմեց, որ վերջերս` Մաշտոցի պուրակի իրադարձություններից հետո պուրակում հայտնվել էր  մի վիրավոր շուն, որին կամավորներից մենը խնամում է արդեն 4 ամիս: Շանը Բուտիկ են անվանել: Իսկ Օվսաննա Հովսեփյանը որդեգրել է շանը և կատվին միաժամանակ. ի դեպ,  կատուն խուլ է:

Միջոցառմանը ներկա էր նաև որդեգրած շներից մեկը: Շան տերը` Աշոտ Վարդանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Մաթիլդային վերցրել են 3 տարի առաջ` Մոսկովյան փողոցից. «Շանը տարանք անասնաբույժի մոտ, ով հաստատեց կենդանու առողջ լինելը և կատարեց անհրաժեշտ պատվաստումներ: Առհասարակ, հայկական մենթալիտետի համաձայն` ուզում են պարտադիր ցեղական շուն պահեն: Հավանաբար, իրենց որոշակի բացերը շան ցեղատեսակով են ուզում լրացնել»,-հավելեց պարոն Վարդանյանը:

PrevPhoto
NextPhoto

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031