«Սա միայն իմ կարծիքը չէ, այսպես արտահայտվում են աշխարհի բոլոր մասնագետները, այդ թվում` նաեւ Լոնդոնի օլիմպիական խաղերի առիթով,- ասաց Լեւոն Ջուլֆալակյանը մամուլի ասուլիսում: – Ես միշտ ասել եմ. միայն խուսափենք կեղծիքներից: Բայց, ցավոք, այսօր սպորտում էլ են կեղծիքներ լինում ու այն էլ ինչպիսի՛: Ռոման Ամոյանի հետ մրցավարները դաժան վարվեցին վարկանիշային մրցումներում: Օրինակ, Բուլղարիայում նրա եւ մրցագորգի տիրոջ հետ գոտեմարտում մրցավարները հինգ անգամ կոպիտ սխալներ թույլ տվեցին` խախտելով ՖԻԼԱ-ի օրենքները եւ հաղթանակը բուլղարացուն շնորհելով: Օլիմպիական խաղերում 1-ին եւ 2-րդ տեղերը արժանավոր ըմբիշներ գրավեցին: Բայց ավելի հետաքրքիր կլիներ նրանց դասավորությունը, եթե լիներ Ռոման Ամոյանը»:
Հավաքականի գլխավոր մարզչի խոսքերը հաստատեց նաեւ միջազգային բարձրագույն կարգի մրցավար Գագիկ Ալեքսանյանը, որը նաեւ օլիմպիական բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչն է ու հայրը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ