Բոստոնի «Էրեբունի» հայկական շաբաթօրյա դպրոցը մյուս տարի կտոնի հիմնադրման 25 տարին: 2008-ից կրթօջախը ղեկավարում է
Արմինե Մանուկյան-Մեձօրյանը: Սա տարածքի միակ դպրոցն է, որտեղ դասերն արեւելահայերենով են, եւ տնօրենի խոսքով, «Էրեբունին» անգամ մրցակցում է Բոստոնի ամենօրյա հայկական 2 դպրոցների հետ:
«Էրեբունին» հիմնադրել են մի խումբ իրանահայեր, հետո այն ընդլայնվել է: Արմինե Մանուկյան-Մեձօրյանը նշում է, որ երբ ինքը սովորական ուսուցչուհուց տնօրեն դարձավ, այդ տարի ընդամենը 26 երեխա էր սովորում դպրոցում, իսկ այժմ՝ 100:
Դպրոցը տեղակայված է ամերիկյան կաթոլիկ եկեղեցու տարածքում եւ, որքան էլ զարմանալի է, տնօրենի ասելով, հայկական եկեղեցին անգամ վարձակալությամբ չի պատրաստվում տարածք տրամադրել «Էրեբունիին», ավելի շուտ՝ դրա համար մեծ գումար է պահանջում:
Կարդացեք նաև
Դպրոցում սովորում են ոչ միայն զուտ հայեր, այլեւ խառն ամուսնություններից ծնված երեխաներ՝ իտալացու եւ հայի, հրեայի եւ հայի եւ այլն, նաեւ Հայաստանից, ՌԴ-ից, Ադրբեջանից ու այլ երկրներից գաղթած հայերի զավակներ:
Մանրամասները՝ տպագիր «Առավոտում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ