Այսօր մամուլի ասուլիսում Լեւոն Ջուլֆալակյանին հարցրին, թե մեր հավաքականն իր ուժով աշխարհում մոտավորապես ո՞րերորդն է: «Եթե նկատի ունեք ընդհանրապես նվաճած մեդալները, հատկապես վերջին քառամյա ցիկլում մենք բոլոր կարգի մրցումներից պարտադիր մեդալներով ենք վերադարձել` ոսկե, արծաթե եւ բրոնզե: Սա պատասխաններից մեկն է: Իսկ եթե ուզում եք իմանալ ընդհանրապես, Աշխարհի գավաթի խաղարկություններին մասնակցելու իրավունք տրվում է ըմբշամարտ ունեցող 105 երկրներից միայն լավագույն տասը ազգային հավաքականներին ու մենք մշտապես հրավիրվում ենք: Սա էլ երկրորդ պատասխանը: Եվ եթե ավելի կոնկրետ, վերջին երկուսում մենք հավասար պայքարում զիջել ենք միայն Ռուսաստանին եւ Իրանին: Երկրորդին մեկ անգամ` կողմնակալ մրցավարության պատճառով: Այնպես որ, ինքներդ դատեք, թե մենք աշխարհում իրականում որերորդն ենք», – պատասխանեց հավաքականի գլխավոր մարզիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ