Լրահոս
Օրվա լրահոսը

Դիանա Սիրունյանի վիճակը վատացել է

Օգոստոս 20,2012 16:36

Քիչ առաջ ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը 168. amի հետ հեռախոսազրույցում նշեց, որ նախարարի հանձնարարականով ժամը 16:00-ին Դիանա Սիրունյանի առողջական վիճակը հետազոտելու համար տեղի է ունենալու կոնսիլիում, որին մասնակցելու են վնասվածքաբան, թոքային վիրաբույժ, ռեանիմատոլոգ, նյարդավիրաբույժ և Փարիզից ժամանած անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ  Գևորգ Աբգարյանը:

Հ. Դարբինյանի փոխանցմամբ` երեկավա համեմատ Դիանայի վիճակը վատացել է, և այս պահի դրությամբ, դժբախտաբար, հնարավոր չէ վիրահատել նրան:

Հիշեցնենք, որ Դիանա Սիրունյանը ինքնասպանության փորձ էր կատարել` հոր` Սուրեն Սիրունյանի մահվան բոթ լսելուց հետո: 16-ամյա աղջիկը նետվել էր շենքի հինգերրորդ հարկից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031