Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այս գործի միջոցով ԱԱԾ-ն պաշտպանում է նաև «Սիվիլիթասի» շահերը»

Օգոստոս 20,2012 16:34

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 18-ին մերժեց «Սիվիլիթաս» հիմնադրամի հայցը, որով այն պահանջում էր վերացնել Ազգային անվտանգության ծառայության կողմից խոշոր չափի փողերի լվացման հատկանիշներով 25.05.2012թ. հարուցված քրեական գործը: Ուստի Aravot.am-ը գործի մանրամասներին ծանոթանալու և մեկնաբանություններ ստանալու համար զրուցեց «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանի հետ: Նա նշեց. «Թերևս հայցի մերժման պատճառը հարցնեք ԱԱԾ-ի քննիչներից: Պարզ էր, որ հայցը փոխված է, այնտեղ ոչ մի խոսք չկար կեղտոտ փողերի և փողերի լվացման որոշման մասին, այնինչ որոշումը հենց դրա շուրջ էր: Փոխարենը կար ուրիշ ուղղվածություն.այս գործի միջոցով ԱԱԾ-ն պաշտպանում է նաև Սիվիլիթասի շահերը: Սակայն անընդունելի է այն, որ ԱԱԾ-ն իր վրա պիտի վերցներ ցանկացած ՀԿ-ի գործունեության նկատմամբ շահի, մեղքի, պարտավորության հաշվետվության և այլ պարտականությունը: Անընդունելի է այնպիսի մոտեցումը, երբ պնդում ես մեղավորության մասին, հետո ոչ մի բան չես ասում, այլ ընդհակառակը, վերածում ես ուրիշ բանի՝ պատճառաբանելով, թե մենք ուզում ենք Սիվիլիթասի շահերը պաշտպանենք: Դա արդեն լուրջ չէ, ոչ քրեական է, այլ քաղաքական»: Հետաքրքրվեցինք՝ Ս. Ղազարյանն ունի՞ այն հարցի պատասխանը, թե ինչու «Սիվիլիթասի» նկատմամբ վերաբերմունքը հանկարծ  փոխվեց: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Պատասխանը սա է. այստեղ չկան կեղտոտ փողեր, չկա փողերի լվացում»:

Ս. Ղազարյանը տեղեկացրեց, որ իրենք բողոքարկելու են Վերաքննիչ դատարան՝ օրենքի սահմաններում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031