Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրենյանց այգու հարցով դատական քննությունը ընդհատվել է. կատարվելու է փորձաքննություն

Օգոստոս 20,2012 16:20

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ալվարդ Հունանյանն այսօր կասեցրել է Սուրենյանց փողոցի բնակիչներն ընդդեմ «Մեծ Մհակ» ընկերության դատական գործի  քննությունը:

Դատական գործընթացը կվերսկսվի այն բանից հետո, երբ համալիր փորձագիտական քննություն անցկացվի՝ պարզելու, թե արդյոք այգում ծառերը արմատախիլ են արվել:

Այս մասին Epress.am-ին հայտնել է բնապահպան ակտիվիստ Կարեն Հարությունյանը:

Դատաշինարատեխնիկական փորձաքնություն անցկացնելու միջնորդությունը ներկայացրել է բնակիչների շահերի պաշտպան Մնացական Ղազարյանը:

«Մեծ Մհակի» ներկայացուցիչը առարկել է, սակայն դատավորը բավարարել է միջնորդությունը: Այսօրվա նիստի ընթացքում ընկերության ներկայացուցիչը, թեև չի ընդունել, որ ծառեր են հատվել այգում, սակայն ասել է, որ քանի որ տարածքը սեփականաշնորհված է, ուստի ընկերությունը կարող է անել այն, ինչ ուզում է:

Հիշեցնենք, որ բնակիչները բողոքում են, որ Սուրենյանց այգում ծառեր են արմատախիլ արվել, ցանկապատներ են տեղադրվել և առաջիկայում նախատեսվում են գրասենյակ կամ ռեստորան կառուցել, սակայն հանրային լսումներ չեն կազմակերպել, բնակիչներին տեղյակ չեն պահել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031