Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարությունը` Գուրգեն Եղիազարյանին

Օգոստոս 20,2012 16:14

ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանի`այսօր հնչեցրած մեղադրանքների հետ կապված արդարադատության նախարարությունից Aravot.am-ին պարզաբանեցին. «Արդարադատության նախարարությունը հասարակական կազմակերպություններին, ներառյալ կուսակցություններին գրանցում է, երբ ներկայացվում են օրենքով պահանջվող բոլոր փաստաթղթերը, վերջինները կազմված են օրենքի պահանջներին համապատասխան, ինչպես նաև փաստաթղթերում առկա չէ առերևույթ կեղծիք: Լրացուցիչ ստուգումներ չեն իրականացվում և եթե օրենքի պահանջը բավարարված է, ապա գրանցումը կատարվում է: Նույն կարգը գործում է փոփոխությունները գրանցելիս:

Պետական գրանցման նշված կարգը մշակվել է այն նկատառումներով, որպեսզի բացառվեն բյուրոկրատական ավելորդ քաշքշուկներն ու կոռուպցիոն ռիսկերը:

Գործընթացում հնարավոր սխալները կարող են շտկվել վերադասության կարգով վարչական բողոքի շրջանակներում, ինչպես նաև դատական քննության շրջանակներում (ինչը փաստացի հիմա տեղի է ունենում):

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին ՍԴՀԿ-ի գրանցման խնդիրների շուրջ դատական նիստ է տեղի ունենալու: Նախարարությունից այս առնչությամբ ասացին, որ եթե դատարանը գնահատի, թե ներկայացված փաստաթղթերը կեղծված են եղել, ապա նախարարությունը կվերացնի փոփոխության գրանցումը և կվերականգնի նախկին գրառումը: «Իսկ քանի դեռ դատարանը չի տվել իր գնահատականը փաստաթղթերի վերաբերյալ՝ որևէ հիմք չկա դրանք կեղծված համարելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031