ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանի մահվանից հետո նրա դստեր` 16-ամյա Դիանա Սիրունյանի ինքնասպանության փորձ կատարելու փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում օգոստոսի 18-ին հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվության վարչությունից: Նրանց փոխանցմամբ` քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելու փորձ):
Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին 41 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ, նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանը։ Հոր մահվան լուրն իմանալուց հետո միակ դուստրը՝ Դիանան, ինքնասպանության փորձ է արել՝ նետվելով 5-րդ հարկից։ Դիանան գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։