Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Երիցյանի աշխատավարձն է՞լ է ցածր

Օգոստոս 20,2012 15:46

Հայաստանը 57 միլիոն դրամի հումանիտար օգնություն է ցուցաբերել օգոստոսի 11-ին Իրանում տեղի ունեցած երկրաշարժից տուժած բնակչությանը: Այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում  արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը մեկ առ մեկ թվեց, թե ինչ ենք ուղարկել իրանցիներին. «26 հազար տուփ պահածո, վրաններ, խմելու ջուր, ծածկոցներ, քնապարկ, բացովի մահճակալ եւ այլն»:

Հայկական կողմը իրանցիներին փրկարարական ծառայություն էլ է առաջարկել, բայց Իրանը հրաժարվել է` ասելով, որ իրենց ուժերը բավարար են:

Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե Իրանի երկրաշարժից տուժել էր նաեւ Սյունիքի մարզի Վարհավար գյուղը, որտեղ անգամ տներ են վնասվել եւ բնակիչները վախից մեկ շաբաթ դրսում են գիշերել, պարոն Երիցյանն ասաց. «Այդտեղ երկրաշարժի ուժգնությունը եղել է 5,5 բալ եւ քարաթափումներ են եղել: Մենք տեղյակ ենք եւ այդ մասին տեղյակ ենք պահել կառավարությանը»:

Պարոն Երիցյանի խոսքերով, թեեւ մի շարք չափանիշներով մեր փրկարարական ծառայությունը առաջատարներից մեկն է տարածաշրջանում, բայց սեյսմիկ ծառայությունում դեռեւս անելիքներ կան:
Չնայած փրկարարների ծանր եւ դժվարին աշխատանքին, փրկարարները պարբերաբար դժգոհում են իրենց ցածր աշխատավարձերից: Aravot.am-ը նախարարից հետաքրքրվեց, թե երբեւէ նման հարց բարձրացրե՞ լ է կառավարությունում: Ի պատասխան, Արմեն Երիցյանը նկատեց. «Իմ աշխատավարձն էլ է ցածր, ստանում եմ 240 հազար դրամ: Ինչ վերաբերում է աշխատավարձերին, ապա վարչապետն այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ է տանում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031