Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զոյա Թադեւոսյան. «Քաղաքապետի թեկնածությունը, «դաբրոյով» է, գնանք իշխանությանն ասենք` դաբրո՞ տվեք»:

Օգոստոս 20,2012 15:32

ՀԱԿ-ի` ՏԻՄ ընտրություններին չմասնակցելու հետ կապված վերջին շրջանում քննադատություններ են հնչում, որ Կոնգրեսը կամ մարդկային ռեսուրսներ չունի, որ մասնակցի, կամ այլեւս դադարել է իշխանության այլընտրանք լինել, դրա համար էլ չի մասնակցում: Այս առնչությամբ այսօր ՀԱԿ անդամ «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր Զոյա Թադեւոսյանը Aravot.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց. «Ամեն ինչ կարելի է ասել` ռեսուրս ունի, չունի, ամենակարեւորը` իշխանության այլընտրանքի մասով է պետք բանավիճել, որովհետեւ իշխանության այլընտրանք լինելու համար պետք է ունենալ իշխանական ռեսուրսներ, պետք է ունենալ այն հնարավոր մեխանիզմները, որոնցով կարողանում են  իշխանությունները տարիներ շարունակ վերարտադրվել: Քննադատողները պետք է մի քիչ օբյեկտիվ լինեն, չի կարելի այդպես օդի մեջ քննադատել` վարկաբեկելու համար: Եթե կա իրականում կոնկրետ հարցերի վրա հիմնված քննադատություն, ես դա ընդունում եմ: Բայց եթե քննադատում են միայն նրա համար, որպեսզի  վարկաբեկեն քաղաքական ուժը՝ դա բարոյական չէ: Ցանկացած քաղաքական  ուժ կարող է գնալ այսօր պարտության: Նույն իշխանական ուժը կպարտվի, եթե ընտրակաշառք չբաժանի, եթե չօգտագործի լծակներ:

Դե թող վերցնի Ընտրական օրենսգիրքը եւ օրենքի տառին համապատասխան կազմակերպեն ընտրություններ` ոչինչ չբաժանեն, ոչ մի հարկադրանք, ոչ մի պարտադրանք, ոչ մի խոստում չտան: Այդ դեպքում տեսնենք իշխանությունն ինչքան ձայն կհավաքի: Չի կարելի անընդհատ մեղադրանք: Եթե մենք ուզում ենք մեր երկրում մի բան փոխենք, պետք է ամեն ինչ անենք, որ համախմբված գնանք մի ճանապարհ: Մեզ  մեծ հաշվով չի էլ հետաքրքրում, թե ով ինչ է ասում մեր հասցեին: Մենք ունենք մարդկային ռեսուրս, չունենք: Որ ասում են`  մարդկային ռեսուրս չունենք` մտածո՞ւմ են, որ երկիը լքողներն են դրանք: Մեր կողքի կանգնած մարդիկ, ովքեր տարիներ շարունակ աշխատանք չունեին, ովքեր ընդհանրապես մոռացված էին այս երկրում որպես մարդ, որպես քաղաքացի, նրանք են երկիրը լքում: Իսկ երկրիրը ո՞ւմ ռեսուրսն է: Մարդկային ռեսուրս ասելով` ի՞նչ են հասկանում, մենք մի երկրի բնակիչներ ենք, քաղաքացիներ ենք, մենք պիտի ցավենք դրա համար»:

Մամուլում շրջանառվում էր, որ Կոնգրեսում վստահ են, թե ընտրակեղծիքներ կլինեն, հույս չկա, որ նորմալ, արդար ընտրություններ կանցնեն, դրա համար չեն ուզում մասնակցել ՏԻՄ ընտրություններին: Մեր հարցին` այդ դեպքում խորհրդարանական ընտրություններին էլ եղան, նախագահականին էլ սպասվում է, որ կլինեն ընտրակեղծիքներ, նման պատճառաբանությամբ ընտրություններին չմասնակցելու որոշումն ինչքանո՞վ է հիմնավոր եւ ճիշտ` Զոյա Թադեւոսյանը պատասխանեց. «Ես կարող եմ ասել «Ժողովրդի  իշխանության» համար: «Ժողովրդի իշխանությունից» 2 հոգի Աշտարակում ավագանու թեկնածու են: Մեզ չի հետաքրքրում, կպարտվենք, կհավաքենք ձայն, թե ոչ` մենք փորձում ենք: Կարծում եմ, որ մեր կուսակցություններից էլ կան անձեր, ովքեր ավագանու թեկնածություն դնում են: Որ որեւէ մեկը թեկնածություն չի դնում, այդպես չի: Ուղղակի  երեւի առաջին մակարդակով թեկնածուի խնդիրն է: Ասենք` քաղաքապետի թեկնածության, իսկ դա դուք գիտեք, որ այս երկրում դաբրոյով է տեղի ունենում: Հիմա ի՞նչ անենք` գնանք իշխանությանն ասենք` դաբրո՞ տվեք: Չենք ուզում իրանց դաբրոն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031