Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարչապետին. «Ա’յ մտքի շեշտակի փայլատակում, տո դու ի՞նչ գործ ունես կուսակցությունների հետ, տո դու ո՞վ ես»

Օգոստոս 20,2012 14:10

«Շուտով դատական նիստ է լինելու, եւ բնական է, որ նիստից առաջ պարզապես Սեդրակ Աճեմյանը գնացել է վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն այսպես մեկնաբանեց վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանի հանդիպումը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, նրանք հանդիպել են` Սիրիայում տիրող իրավիճակի, սիրիահայերի խնդիրների շուրջ հարցեր քննարկելու: Սակայն Գուրգեն Եղիազարյանը համոզված է, որ այդ հանդիպումը կապված է օգոստոսի 24-ին ՍԴՀԿ-ի գրանցման խնդրով դատական նիստի հետ: Նրա խոսքերով` «Դատարանում վիճարկվում է անօրինական գրանցման խնդիրը: Աննախադեպ բան է կատարել արդարադատության նախարարություն կոչվածը: Ամբողջական կեղծիքներով գրանցում են կատարում միայն այն բանի համար, որ Սեդրակ Աճեմյանը իշխանամետ է ընդամենը: Դատական համակարգ գոյություն չունի Հայաստանում: Ես Սեդրակ Աճեմյանին չեմ մեղադրում, այստեղ ամենազզվելի կարգավիճակում է գտնվում մեր արդարադատության նախարարությունը, որը անօրինական փաստաթղթերի պարագայում, երբ հաստատված կա, որ բոլորը կեղծիք է, գրանցում է Սեդրակ Աճեմյանի կուսակցությունը` կեղծ փաստաթղթերի հիման վրա»:

Անդրադառնալով վարչապետին` Գուրգեն Եղիազարյանը նշեց. «Ես այդ Տիգրան Սարգսյան կոչվածին մի հատ խորհուրդ կտամ ընդհանրապես: Իրանց վիճակագրական տվյալներով` այսօր 500 հազար մարդ Հայաստանում սոված է, այ վայ տնտեսագետ, այ մտքի շեշտակի փայլատակում: Այդ մտքի շեշտակի փայլատակումը լավ կլիներ, որ իր գործունեությունը ծավալեր տնտեսությունը զարգացնելու համար, երբ այդքան սոված մարդիկ կան հանրապետությունում: Տո դու ի՞նչ գործ ունես կուսակցությունների հետ, տո դու ո՞վ ես: Ռամկավարների հետ էլ նույն ձեւ վարվեց սա: Ռամկավարներն էլ էին ասում, որ իր ձեռքով այդ կուսակցությունը կործանվեց: Հիմա ընկել է այս կուսակցության, այն կուսակցության խնդիրներն է լուծում: Այ տղա ջան, դու ուրիշ խնդիրներ ունես լուծելու: Մի հատ քեզ հլը թափ տուր, իմացիր, որ վարչապետ ես, դրանով մարդիկ կան, որ կարան զբաղվեն, դու քեզ ստեղից այնտեղ մի գցիր, մտքի շեշտակի փայլատակում»:

Մեր հարցին` այսինքն` ոչ մի կերպ չեք հավատո՞ւմ, որ վարչապետն ու Սեդրակ Աճեմյանը զուտ սիրիահայերի խնդիրների շուրջ են հանդիպել ու հարցեր քննարկել` նա պատասխանեց. «Սեդրակ Աճեմյանը որոշ ժամանակ առաջ էլ էր հանդիպել այդ «մտքի շեշտակի փայլատակման» հետ, անմիջապես գրանցվեց կուսակցություն, Պերկուպեկյանն էլ ընկավ կրակը, որովհետեւ կեղծիքների տակ ստորագրել են տվել:Վաղը պատասխան է տալու: Ասենք թե գնում ես վարչապետի մոտ, բա ինչի՞ այդ տղային` Պերկուպերկյանին չեք տանում: Որովհետեւ խնդիրներ կլինեն, եթե Պերկուպերկյանին հետը տանեն: Այդ տղան ասելու ոչ մի բան չունի: Դա այն մարդն է, որ արդարադատության նախարարություն նամակ է գրում, տակը գրում է իր անձնագրային տվյալները, լա՞վ եք պատկերացնում: Այդ նույն ձեւ նա կարող էր, օրինակ, մեզի անալիզը գրեր, մեկ է, արդարադատության նախարարությունն ընդունելու էր դա, այդ կեղծիքը: Պերկուպերկյանը չի հասկանում, որ հենց որ Սերժիկ ձյաձյան իշխանության չեղավ` նա պատասխան է տալու` իր արդարադատության նախարարության հետ միասին: Արդարադատության նախարարություն` բառո՞վ ես ասում, անկեղծ ասած` թքեմ ըտենց արդարադատության ճակատին` դեմ դիմաց»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031