Լրահոս
Ինչը չենք արել 33 տարում
Օրվա լրահոսը

Սուրեն Սիրունյանի դստեր վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. Դրական փոփոխություններ չկան

Օգոստոս 20,2012 13:12

ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանի մահվանից հետո ինքնասպանության փորձ կատարած նրա դուստրը` 16-ամյա Դիանա Սիրունյանը գտնվում է  ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը:

«Դիանա Սիրունյանն ընդունվել է օգոստոսի 17-ին երեկոյան ծայրահեղ ծանր վիճակում, միանգամից արհեստական շնչառության սարք է միացվել եւ կատարվել է համակարգչային տոմոգրաֆիա: Հետազոտվել է որովայնի, կրծքվանդակի եւ գլխուղեղի հատվածը: Որովայնում արտառոց որեւէ բան չի հայտնաբերվել, կրծքավանդակում հայտնաբերվել է երկկողմանի պնեւմոհեմոթորաքս եւ թոքերի ծանր սալջարդ: Կատարվել է դրենաժավորում, որը նորմալ գործում է: Դեմքը ջնջխված վիճակում է եղել, բազմաթիվ բեկորային կոտրվածքներ, գլխուղեղի ծանր սալջարդ, արյունազեղում»,- ասաց մամուլի քարտուղարը:

Նրա փոխանցմամբ` այսօր նորից համակարգչային տոմոգրաֆիա է արվել, դրական փոփոխություններ չկան, գլխուղեղում ավելացել են իշեմիկ զոնաներ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին 41 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ, նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանը։ Հոր մահվան լուրն իմանալուց հետո միակ դուստրը՝ Դիանան, ինքնասպանության փորձ է արել՝ նետվելով 5-րդ հարկից։ Դիանան գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։

Նշենք, որ Երևանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում  օգոստոսի  20-ին, ժամը 18:00-ին տեղի կունենա Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանի հոգեհանգստի արարողությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031