Ամերիկացի լեգենդար լողորդ Մայքլ Ֆելպսը, որը Լոնդոնում նվաճել է վեց մեդալ, կարող է զրկվել դրանցից: Այս մասին տեղեկացնում է «Washington Post»-ը:
Պատճառ կարող է հանդիսանալ մարզիկի ֆոտոսեսիան ֆրանսիական նորաձեւության հանդեսներից մեկի հետ: Համաձայն ՄՕԿ-ի կանոնների, մարզիկն օլիմպիական խաղերի ընթացքում իրավունք չունի մասնակցել կոմերցիոն նախագծերի եւ նման փաստեր հայտնաբերվելու դեպքում հավանական պատժամիջոցներից մեկն էլ մարզիկին նվաճած մեդալներից զրկելն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ