Օգոստոսի 18-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում գրություն է ստացվել, որ «Հայանտառ»-ի Լալվարի անտառահատվածից ապօրինի հատել են 5 ուռենի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի՝ պարզվել է, որ ապօրինի ծառահատումը կատարել է Շնող գյուղի բնակիչ, 1956 թ. ծնված Ռուբեն Բ.-ն:
Փայտանյութն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: