Առցանց «Առավոտի» հիմնադրման օրվանից մենք անընդհատ էլեկտրոնային փոստով արտերկրից առաջարկներ ենք ստանում՝ որոշակի վճարի դիմաց ավելացնել մեր ընթերցողների քանակը եւ վարկանիշը կայքերի այցելության ցուցակներում: Նաեւ ռուսական տարբեր ընկերություններ են դիմում առաջարկով՝ իրենց տարածք տրամադրել կայքում, դրա դիմաց խոստանալով ընթերցողների ներհոսք:
Ահա եւ վերջին առաջարկը՝ մեջբերում ենք ամբողջությամբ:
«Buy 1000 new Facebook Likes for only $49
1000 Facebook Fans for $49 (August Special Offer!)
With so many websites, blogs and social pages out there how can you get noticed? Our Facebook developers and affiliate networks can deliver Fans and Likes within a matter of days. Global or targeted users interested in your business sector, brand or service. With proven plans from $49 for 1000 new Facebook Likes, we can help you to kick start your online marketing and get the exposure you need.
Կարդացեք նաև
Կարճ թարգմանությունը՝ առաջարկվում է ընդամենը 49 դոլարով ձեռք բերել Facebook-ի 1000 «հավանողներ»:
Նման առաջարկների ծանոթանալով՝ պարզ է դառնում, թե ինչպես են սոցիալական ցանցերում խիստ պոպուլյարների եւ «լավագույն» կայքերի շարքում հայտնվել բացառապես պատճենահանմամբ նյութեր տարածողները, որոնք անգամ չունեն սեփական լրագրողներ. բավարարվում են 2-3 հոգով, որոնք կայքն են թարմացնում, copy-paste անելով մյուսներից կամ լավագույն դեպքում՝ գոնե թարգմանելով:
Եվ ինչքան էլ սա նույնիսկ վիրավորական է կայքերի համար, որոնք փորձում են բովանդակություն ստեղծել՝ դրա համար կատարելով նշանակալի ծախսեր (բազմաթիվ աշխատակիցներ, հարկեր եւ այլն), հիմա սկսել է թվալ, թե ուղղակի գնելով վարկանիշ ձեռք բերելը համեմատաբար ազնիվ է, քան այն, ինչի օրինակը վերջին շրջանում դարձանք մի քանի անգամ, երբ հանուն մի քանի ավելի «քլիք»-ի, հանուն այցելությունների քանակի ավելացման՝ ոմանք պատրաստ են անգամ մարդու մահացած հռչակել, երբ նա, ասենք, դեռ կյանքի ու մահվան սահմանագծին է: