Լրահոս
Օրվա լրահոսը

Google-ի, Yeresbook-ի և Facebook-ի նորույթների մասին

Օգոստոս 19,2012 15:03

Շաբաթը լի էր ինտերնետային նորություններով, և հետաքրքիր՝ հատկապես Google-ի նորույթներին սպասող մարդկանց համար:

«Ամերիկյան Google ընկերությունը Կանզաս քաղաքում ներկայացրել է աշխարհի ամենաարագ` 1  վայրկյանում 1 գիգաբայթ ինտերնետ  կապը, որը հնարավորություն է տալիս անմիջապես ներբեռնել ֆիլմն ամբողջությամբ»,- գրում է One News Page-ը, ընկերության տնօրինությունը, ներկայացնելով գերարագ ինտերնետի Google Fiber ծառայությունը, հայտարարել է այն մասին, որ դրա հասանելիության  հարցը կլուծվի արդեն այս տարվա սեպտեմբերին և բացի Կանզասից` այն նաև հասանելի կլինի ԱՄՆ-ի մի շարք այլ քաղաքներում։

Armblog-ը տեղեկացրել է Google Chrome-ի 21-րդ տարբերակի թողարկման մասին. «Թողարկվել է Google Chrome ինտերնետ դիտարկչի 21-րդ տարբերակը, որը իր մեջ ներառում է մի շարք դրական փոփոխություններ: Դրանցից կարևորագույնը այն է, որ Google Chrome-ը այժմ ներառում է getUserMedia API, որը թույլ է տալիս առանց ավելորդ հավելվածների օգտվել համակարգչին միացված տեսախցիկից և միկրոֆոնից:  GetUserMedia API-ով կայքերը այցելելու ժամանակ ծրագիրը ձեզանից կպահանջի տեսախցիկից օգտվելու թույլավտություն: Հաստատելու համար սեղմեք Allow»:

Gmail-ում տեղի կունենան նոր փոփոխություններ, այս մասին MrBlogger-ը գրել է. «Ինտերնետից օգտվողներից շատ շատերը Gmail-ում ունեն մի քանի հաշիվներ: Բացի այդ տնային համակարգիչներից կարող են օգտվել տարբեր մարդիկ, այդ իսկ պատճառով Google-ը որոշել է փոխել Gmail մտնելու գլխավոր էջը: Ինչպես տեղեկացնում են Gmail-ի ծրագրավորողները, էջը դեռևս փորձարկման փուլում է և հասանելի է միայն մի քանի օգտվողների: Փոփոխությունից հետո մուտքի համար նախատեսված էջում օգտվողները կարող են տեսնել միանգամից մի քանի հաշիվներ: Օգտվողները, իրենք կարող են ընտրել էջում ցույց տրվող հաշիվների թիվը: Չնայած այս տեղեկություններին, Google-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այս ինֆորմացիան»:

Պարզվում է` հայկական ֆեյսբուքը մի քանի քայլ առաջ է հարևան երկրներից. «Հայաստանյան ֆեյսբուքը, ունենալով 300 հազարից ավելի օգտատեր, իրենից ներկայացնում է  ոչ միայն անձնական, այլև հանրային տարածք՝ հասարակական կարևորություն ունեցող խնդիրների լուծման ու քննարկումների ծավալման մի հարթակ: Ինչը բացակայում է հարևան Ադրբեջանի և Վրաստանի պարագայում, թեև այս երկրներից Facebook-ում գրանցվածների թիվը մեկուկես անգամ գերազանցում է Հայաստանին: Այստեղ են ասել՝ «Քանակը որակ չի տալիս», – գրել է Գրեգ Թամազյանը:

«Փաստորեն հայերը էնքան են մասնագիտացան ֆեյքեր սարքելու մեջ, որ ոչ ավել, ոչ պակաս ամբողջ ֆեյսբուքի ֆեյքն էլ սարքեցին՝ Երեսբուքը, որի տրամաբանական շարունակությունը պետք է լինեն Ծլծվլիթեր, ԳՓոստ, ԲառՊռեսս կարգի ֆեյքեր», – գրել է Կոնստանտին Տեր-Նակալյանը:

Իսկ Yeresbook-ը դադարից հետո վերադառնում է. «Պատկերացնո՞ւմ եք, պարզվում է մեր իրականության մեջ ամենա-ամենա կայքը ենթարկվել էր հաքերների ծա՜նր հրետանու հարձակմանն ու մահացու վիրավորվել: Փաստորեն կային ոմանք, ովքեր նախանձեցին մեզ, որ կարողացանք աշխարհում “առաջինը” ստեղծել Facebook-ի կրկնօրինակը: Ինչևիցէ, Yeresbook-ը վերադառնում է… մե քեֆ, մե ուրախություն…», – գրել է Յաշա Սոլոմոնյանը:

Տիգրանուհի Թասլակյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031