Ֆրանսիացի Ֆիլիպ Կրոիզոնը, որի ձեռքերն ու ոտքերն անդամահատել են 16 տարի առաջ, լողալով հաղթահարել է ամերիկյան Փոքր Դիոմիդ եւ ռուսական Մեծ Դիոմիդ կղզիների միջեւ ընկած ջրային տարածքը՝ այդպիսով, շուրջերկրյա լողանցում իրականացնելով, որն սկսել էր մայիս ամսին:
RTL հեռուստաալիքի փոխանցմամբ, Կրոիզոնը հաշմանդամ դարձել է հսկայական լարումով հոսանքահարվելու հետեւանքով, երբ բժիշկները հարկադրված են եղել անդամահատել նրա բոլոր վերջույթները: Այդուհանդերձ, Կրոիզոնը չի կորցրել ոգու արիությունը եւ հատուկ պրոթեզների միջոցով իրականություն դարձրել անհնարին թվացողը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ