Պրահայում մեկնարկած շախմատի 8, 10, 12, 14, 16, 18 տարեկանների Եվրոպայի տղաների եւ աղջիկների առաջնությանը Հայաստանից մասնակցում է 24 պատանի:
Խաղացված երկու տուրից հետո մեր շախմատիստներից միայն հաղթանակներ են տոնել Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը (երկուսն էլ՝ 10 տարեկան), 12 տարեկաններ Հայկ Մարտիրոսյանն ու Արամ Հակոբյանը, 14 տարեկաններ Հրանտ Ալեքսանյանն ու Մանուել Պետրոսյանը եւ Տիգրան Հարությունյանը՝ 16 տարեկանների խումբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ