Պարույր Հայրիկյանին հարցրինք, թե ինչպես է վերաբերում Վանո Սիրադեղյանի հնարավոր վերադարձին: Նա ասաց.
– Վանոյի հետ մեր վերջին խոսակցության ժամանակ հետաքրքիր մի դրվագ եղավ, հարցրի` Լեւոնը ավտո քշել սովորե՞ց: Ասաց` չէ: Ասի` մարդ ավտո չի կարում վարի,երկիր ո՞նց պիտի վարի: Մեր վերջին կատակն էր իրար հետ: Ինքը շատ դառնացած էր այն ժամանակ Լեւոնի հանդեպ, որ որպես մարդ ինքնուրույն որոշում ընդունեց, ոնց որ ընկերները չկային, հրաժարականը անակնկալ էր իրենց համար: Կարող է նաեւ ինքը հետագա վտանգներ էր կանխատեսում:
Իր վերադարձի մասին մամուլում հարց եղավ, ես խոսեցի : Այսպես է`որեւէ հայի վերադարձը Հայաստան կամ ընդհատակից դուրս գալն ինձ համար դրական է: Մանավանդ` եթե ճանաչված մարդ է: Վաղեմության ժամկետի հարցը կասկածելի է:
Ես վերջերս մի հարց բարձրացրի, դատախազությունից հենց ինքը` Աղվան Հովսեփյանն ինձ պարզաբանեց, որ 10 տարի հետո ցանկացած հանցագործության համարվում է անցած: Բայց կարծում եմ ,որ Աղվան Հովսեփյանը խուսափում էր, քանի որ չեկիստներին դատի տալու մասին էր խոսքը:
Կարդացեք նաև
Ինչեւիցե չգիտեմ: Եթե Վանոն իսկապես մասնակից է սպանությունների հանձնարարությանը,իր գործը մի քիչ դժվար է, հետ գալու տեսակետից տագնապ կունենա: Եթե ինքը վստահ է, որ` չէ , պիտի հանգիստ գա:
Բայց Վանոն ոչինչ չի փոխի այսօր, Վանոն պիտի գար եւ Դավիթ Շահնազարյանի նման որոշ ժամանակ անց ասեր`Լեւոն , էս ի՞նչ ես անում: Այսինքն`մեր քաղաքական, հասարակական, ազգային կյանքում որեւէ բան փոխել չի կարող, բայց մարդկայնորեն ինձ համար տհաճ է, որ Վանոն կամ որեւէ հայ մարդ թաքնված կամ փախած է,այս դեպքում ինչ-որ բան մեր բոլորիցս է պակասում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ