Այսօր առավոտյան Դամասկոսում սպանվել է ազգությամբ հայ 38-ամյա մի տղամարդ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Ազատություն» ռադիոկայանի սիրիահայ աղբյուրներն այսօր ահազանգում էին, որ կառավարական զորքերի ու ապստամբների միջեւ մարտերը երեկվանից հասել են Հալեպի հայերով բնակեցված թաղամասեր:
Վերջին շրջանում Սիրիայում տիրող վիճակի պատճառով ազգությամբ հայ զոհերի թիվը հասել է 10-ի:
Նաիրա Բուլղադարյան