Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանը Վարդան Ղուկասյանին կհանձնի ռեվիզորներին

Օգոստոս 18,2012 21:55

                                                                                                                                                                                                           Այսօր, ինչպես և նախատեսված էր,  Գյումրու քաղաքապետի ԲՀԿ-ական  թեկնածուն` Սամվել Բալասանյանը, հանդիպեց Գյումրու մի շարք հ/կ-ների ներկայացուցիչների հետ: Նա իրեն ներկայացնելիս ակնարկեց, որ ինքը աչքը կուշտ անձնավորություն է, և քաղաքապետի պաշտոնը ստանձնելով` ամենևին մտադրություն չունի վերևից նայելու հասարակության անդամներին:

Ըստ թեկնածուի`  մարդը պետք է տեսած լինի, մինչդեռ կան մարդիկ, որոնք պաշտոն ստանալով, փառքին չեն դիմանում , կտրվում են իրենց արմատներից, վերևից են նայում հասարակությանը` կարծելով, թե իրենք հասարակության տերն են: Նա հիշեցրեց, որ ինքը նույնիսկ  ԱԺ փոխնախագահի պատոնն է զբաղեցրել, որը Սահամանդրությամբ  3-րդ, թե 4-րդ պաշտոնն է, բայց նման բան իրեն թույլ չի տվել: Այնուհետ անդրադառնալով  Գյումրու գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանին` ասաց, որ թեև լրագրողները ինտրիգներ են փնտրում, բայց ինքը  ոչ մի բառ չի ասելու գործող քաղաքապետի մասին:  «Ոչ մի բան չեմ ասում  էսօրվա գործող քաղաքապետին,  արդեն էս պահի դրությամբ, նախընտրական քարոզարշավին ես կասեմ,ես ուղղակի մի հատ գիծ եմ քաշում, մի գիծ իրա հետ ու էլ չեմ խոսում: Մենք խոսում ենք այն , ինչ ունենք, մենք կատարում ենք գույքագրում, այսինքն ռեվիզիա ենք անում, դե վերջը  համայնք է, համայնքը սեփականություն ունի, գործառույթներ ունի,   որը պետք կատարենք և այլն և այլն»:

Հ/կ ներկայացուցիչներից մեկը, չբավարարվելով պարոն Բալասանյանի պատասխանով, հետաքրքվեց, թե ինչո՞ւ նա չի ուզում գնահատական տալ քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, միգուցե կան այնպիսի փաստեր, որոնք հասարակությունը կուզենա՞ր իմանալ : «Ընդհանրապես բնավորություն է, երբ որ մի բան սկսում եմ, հետ չեմ նայում, հետ թող նայեն համապատասխան մարմինները, այսինքն կա համապատասխան աուդիտ, համապատասխան ֆինանսների նախարարություն և այլն և այլն: Թող նրանք հետ նայեն, մեր հետ նայելը որևէ օգուտ չի բերի մեզ, ավելի շատ նյարդայնանալու ենք »-նորից կրկնեց պարոն Բալասանյանը` ասելով, որ ամեն մարդ թող իր գործով զբաղվի:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031