Այսօր Aravot.am-ը Գյումրու քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Սամվել Բալասանյանից հետաքրքրվեց, թե քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին շարունակո՞ւմ է ծանր տանել հոր պաշտոնում իր առաջադրման փաստը, կա՞ն արդյոք նոր սպառնալիքներ` ուղղված ԱԺ պատգամավորին: Հիշեցնենք, որ մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն, Սպարտակ Ղուկասյանը, լսելով Սամվել Բալասանյանի` քաղաքապետ առաջադրվելու մտադրության մասին, հասել էր նրանց տան մոտ` սպառնալիքներ հնչեցրել ու հայտարարել էր` «Չես վայելելու»: «Եկեք գիծ քաշենք, մոռանանք ամեն ինչ և սկսենք այսօրվանից, այս ժամից», -հորդորեց թեկնածուն:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ