Ֆրանսիացի Ֆիլիպ Կրաուզանը, ում ձեռքերն ու ոտքերը հոսանքահարվելու հետևանքով պարալիզացվել են, կարողացել է լողալով հատել աշխարհի հինգ մայրցամաքները` իրար կապող տարածքները: Ֆիլիպի ոտքերին փոխարինող պրոթեզներին ամրացվել է հատուկ լաստեր, որոնց օգնությամբ նա, հաղթահարելով երկար կիլոմետրեր, հասել է իր երազանքի և նպատակի իրագործմանը, որն էր հինգ մայրցամաքները խորհրդանշական կերպով միացնել իրար, ամբողջացնել:
Բրիտանուհի 24-ամյա Լիզա Դոերթին սկսել է զկրտալ հղիության ընթացքում եւ մինչ այժմ ոչ մի կերպ չի կարողանում դրանից ազատվել` ոչ ինքնուրույն, ոչ բժիշկների օգնությամբ:
2008 թվականի հունվարից նա ամեն օր զկրտում է: Մի անգամ նա օրվա մեջ զկրտացել է 100 անգամ:
Մի անգամ հին հույն փիլիսոփա Դիոգենեսը ողորմություն էր խնդրում արձանից: Հարցրին նրան, թե ինչու է դա անում, պատասխանեց,
– Որպեսզի վարժեցնեմ, ընտելացնեմ ինձ մերժման: