Լրահոս
Օրվա լրահոսը

Ավստրիացի փաստաբանին սպանել են նախկին երկու ոստիկան

Օգոստոս 18,2012 18:09

Ռուս և ավստրիացի ոստիկանները համատեղ ուժերով բացահայտել են հայտնի  վիեննացի իրավաբան Էրիխ Ռեբասոյի սպանության մասնակիցներին:

Ռաբասոն օրը ցերեկով, հունիսի 27-ին անհայտացել է Վիեննայի կենտրոնում: Նա դուրս է եկել իր աշխատավայրից հաճախորդների հետ հանդիպելու նպատակով և անհետք կորել է: Հայրը` Անդրեաս Ռեբասոն որդու անհայտանալու մասին հայտնել է Վիեննայի ոստիկանություն, որը հարուցել է քրեական գործ` առևանգման մասին: Հենց սկզբից գործը քննող ոստիկանները հասկացել են, որ փաստաբանի առևանգման հետքերը պետք է փնտրել Ռուսաստանում: Նրա հաճախորդների մեջ հետխորհրդային տարածքից տեղափոխված շատ հեղինակություններ են եղել:

Ավտոկանգառի աստիճանների մոտ ոստիկանները հայտնաբերեցին արյան կաթիլներ, որոնք պարզվեց, որ Ռեբասոյինն էին, իսկ տարածությունը հսկող տեսախցիկների գրանցումը ցույց  տվեց, որ փաստաբանին պատկանող «Մերսեդեսն» այնտեղից դուրս է եկել` ղեկի մոտ ուրիշ վարորդով: Ավելի ուշ մեքենան հայտնաբերվել է Վիեննայի սահմաններից հեռու…

Մինչ ոստիկանությունը զբաղված էր այդ հետախուզական աշխատանքներով, հայրը` Անդրեաս Ռեբասոն փաստաբանին առևանգողներից ստանում է մի էլեկտրոնային նամակ: Նրանք  Էրիխին ազատելու համար պահանջում էին 435 հազար եվրո: Առևանգիչները հայտնել էին, որ փաստաբանն իրենց ճիշտ այդքան գումար է պարտք: Համակարգչային IP հասցեն, որով առաքվել էր հաղորդագրությունը, մոսկովյան էր:

Ավստրիացի ոստիկանները դիմեցին իրենց ռուս գործընկերներին: Սրանից հետո ամբողջ հետաքննչական գործողություններն իրականցվել են Ռուսաստանում: Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցները պարզեցին, որ այդ գործում հիմնական դերակատարները երկուսն են` նախկինում ՆԳ Կիրով քաղաքի աշխատակիցներ Ալեքսանդր Մոլչանովը և Պավել Վլասովը:

Ձերբակալվելուց հետո այս երկուսը խոստովանեցին իրենց հանցանքը, բայց նշեցին, որ չեն ցանկացել սպանել փաստաբանին և, որ նրա գլուխը ջարդել են պատահաբար:

Ռուսական ոստիկանության վարկածով Էրիխ Ռեբասոյի առևանգումը պատվիրված է եղել: Դրա հետ ավստրիացի ոստիկանները համաձայն են: 2007 թ.-ին փաստաբանը մասնակից է դարձել մեծամասշտաբ մի խարդախության: Ընկերությունը, որը իբր նա ղեկավարել է, մեծ տոկոսներ վերադարձնելու խոստումներով իր կողմն է գրավել բազմաթիվ մասնավոր մարդկանց: Կատարվել են ներդրումներ: Այս ֆինանսական գործընթացը երկար չի բարգավաճել և ընկերությունը սննկացել է: Հաճախորդների մեջ մեծ թիվ են կազմել նաև ռուս բիզնեսմենները, որոնք մինչև այժմ էլ փորձեր են կատարում ետ ստանալ իրենց փողերը: Էրիխ Ռաբասոյին այս հարցով դատական վարույթներում հաջողվեց ապացուցել իր մեղավոր չլինելը: Դատարանը հավատացել էր նրա այն մտքին, որ իրական խարդախները այն մարդիկ են, ովքեր գողացել են ֆինանսական բոլոր փաստաթղթերը և իր անվան տակ քողարկվելով կատարել անօրինություններ: Չի բացառվում, որ մարդասպաններին վարձել է այս ֆինանսական անհաջող ձեռնարկում տուժած ինչ-որ մի հաճախորդ:

Մոտ ժամանակներս հանցագործները կկանգնեն դատարանի առջև: Նրանց դատը տեղի կունենա Ռուսաստանում, քանի որ ՌԴ Սահմանադրության համաձայն Ռուսաստանը իր քաղաքացիներին այլ պետությունների չի հանձնում:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031