Հայտարարությամբ Ռուս ուղղափառ եկեղեցին նաեւ կոչ է անում բոլոր նրանց, ովքեր իրենց վիրավորված են զգում Քրիստոս Ամենափրկիչ տաճարում խմբի ելույթից, «ձեռնպահ մնալ վրեժխնդրության կամ այլ բռնի գործողություններից»:
Փետրվարին Քրիստոս Ամենափրկիչ տաճարում նախագահ Պուտինին հեռանալու կոչ պարունակող երգ կատարելու համար խմբի անդամները երեկ դատապարտվել են երկու տարվա ազատազրկման, ինչը բողոքի ցույցեր է հարուցել Մոսկվայից մինչեւ Նյու Յորք:
Դատավճիռը քննադատել են Միացյալ Նահանգներն ու Եվրամիությանը:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Վլադիմիր Պուտինը չի միջամտել դատական գործընթացին եւ չի կարող մեկնաբանել դատավճիռը:
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ դատավարությունը քաղաքականացված է եղել, իսկ դատավճիռը «հարված էր խոսքի ազատությանը»: