Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավորը մեղադրում է Տիգրան Սարգսյանին

Օգոստոս 18,2012 16:12

«Հաճույքով կհավատայի նման օրակարգին, եթե իրական խնդրին տեղյակ չլինեի»,-«Առավոտին» իր վրդովմունքը փոխանցեց ՀԱԿ անդամ ՍԴՀԿ-ի ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը՝ վարչապետ Տիգրան-Սարգսյանի եւ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանի ու դիվանի անդամ Վազգեն Կալթակճյանի (ԱՄՆ) հանդիպման առիթով:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, ՍԴՀԿ ԿՎ ղեկավարության հետ զրույցում  Տիգրան Սարգսյանն անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին եւ այնտեղի հայ համայնքի անվտանգության ապահովման հետ կապված կառավարության ձեռնարկած քայլերին: ՍԴՀԿ ԿՎ անդամներն իրենց գոհունակությունն են հայտնել սիրիահայ համայնքին ուղղված՝ ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերի առնչությամբ, ինչպես նաեւ պատրաստակամություն հայտնել համագործակցել գործադիրի հետ սիրիահայ համայնքի խնդիրների լուծման հարցում:

Օգոստոսի 24-ին կայանալու է ՍԴՀԿ-ի շուրջ վերջին տարիներին տեղի ունեցող զարգացումների հետ կապված հերթական դատական նիստը: Տիկին Սարգսյանի կարծիքով՝ Սեդրակ Աճեմյանին սիրիահայությունից առավել մտահոգում է այդ խնդիրը: «Այդ խնդրի լուծման իրական մենեջերը Տիգրան Սարգսյանն է, ով մշտապես փորձել է աջակցել Սեդրակ Աճեմյանին: Ցավալի է, բայց փաստ, որ մեր երկրում իշխանությունն իր բուն գործառույթներով զբաղվելու փոխարեն, ամեն ինչ անում է ընդդիմադիր արմատական դաշտը ոչնչացնելու համար: Վստահաբար կարող եմ ասել, որ Սեդրակ Աճեմյանը շատ լավ հասկանում է, որ եթե դատարանի նկատմամբ ճնշումներ եւ միջամտություն չլինի, հնարավոր է, որ արդարացի վճիռ կայացվի՝ հօգուտ մեզ, քանի որ մեր ներկայացրած հակափաստարկներն անհերքելի են: Պետռեգիստր եւ արդարադատության նախարարություն իրենց ներկայացրած փաստաթղթերն ակնհայտ կեղծ են, հետեւաբար, դատարանն այլընտրանք չի ունենալու»,- ասում է Լյուդմիլա Սարգսյանը:

Առավել քան վստահ լինելով, որ Աճեմյանը հայցել է վարչապետի աջակցությունը, մեր զրուցակիցը հայտարարում է. «Եթե առաջիկայում տեսանելի լինի, որ դատարանը գործն այլ ուղղությամբ է տանում, ապա մեղադրանքն ուղղվելու է ուղիղ Տիգրան Սարգսյանին եւ Հրայր Թովմասյանին»: Տիկին Սարգսյանը պնդում է, որ օգտագործելու է նաեւ ԱԺ պատգամավորի իր հնարավորությունները՝ հարցին արդարացի ընթացք տալու համար: «Եթե այսպես շարունակվեց, Տիգրան Սարգսյանը Հայաստանի տնտեսությունից բացի քայքայելու է նաեւ քաղաքական դաշտը»,-ասում է նա:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031