Լրահոս
Օրվա լրահոսը

Մեքենան դուրս է բերվել ջրամբարից

Օգոստոս 18,2012 15:03

Երեկ ուշ երեկոյան ժամը 22:30-ի սահմաններում փրկարարարներին հաջողվեց  Սյունիքի մարզի Դավիթբեկի ջրամբարից դուրս հանել  Կապանի Ձորք թաղամասի բնակիչ Մհեր Հայրապետյանի «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան, որը ջուրն էր սուզվել օգոստոսի 11-ի կեսգիշերին: Ջրամբարից կամ տեղացիներին առավել հայտնի Չայզամի լճից մեքենայի դուրսբերման աշխատաքները  2 օր են տեւել: Մեքենան 13 մ խորության վրա էր գտնվում, ծառերի ճյուղերի ու քարերի արանքում եւ  ափից 25 մ հեռավորության վրա, ինչն էլ դժվարացնում էր փրկարարների աշխատանքը: Ըստ Սյունիքի մարզային փրկարարական ծառայության պետ Արթուր Հարությունյանի` տեղի փրկարարները տվյալ պայմաններում աշխատելու համար հանդերձանք չունեին, ուստի  ջրասուզված մեքենայի դուրսբերմանը աջակցել են Սեւանի 3 փրկարարներ եւ տեխնիկայի միջոցով մեքենան հանվել է ջրից ու հանձնվել տիրոջը:

Ինչպես տեղեկացրել էինք հետեւյալ հրապարակմամբ`  դեպքը եղել է օգոստոսի 11-ի կեսգիշերի սահմաններում, երբ Կապանի Ձորք թաղամասի բնակիչ Մհեր Հայրապետյանը իր 25-ամյակը նշելուց հետո ընկերների հետ ցանկացել է լողալ լճում եւ մեքենան կանգնեցրել է լճից 10-15 մ բարձրության վրա գտնվող բացատում: Սակայն մեքենան այնտեղից գլորվել է դեպի ջուրը եւ սուզվել: Մեքենայում մարդ չի եղել եւ տուժածներ չկան:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031