Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրի Պատրիկեեւի համար վիճակահանությունը ոչ բարենպաստ էր

Օգոստոս 18,2012 14:44

Հայաստանի ազգային հավաքականի անդամ, գերծանր քաշային հունահռոմեական ըմբիշ Յուրի Պատրիկեեւի անձնական մարզիչ, ազգային հավաքականի երկրորդ մարզիչ Սամվել Գեւորգյանը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ, խոսելով իր սանի լոնդոնյան մրցելույթների մասին, ասաց. «Վիճակահանությունը Յուրայի համար անբարենպաստ էր: Նա պետք է իր հիմնական մրցակիցներից մեկ գոտեմարտ ավելի անցկացներ: Մասնագետները կհասկանան, թե դա ինչ է օլիմպիական խաղերում, այն էլ` այդ քաշային կարգում: Սրան ավելացնենք, որ մեկնարկային գոտեմարտում Պատրկեեւը հանդիպելու էր ահեղ մրցակցի` օլիմպիական չեմպիոն, ռուսաստանցի Հասան Բարոեւի հետ: Յուրան վերջին շրջանում հաղթում է Բարոեւին: Օլիմպիական մրցագորգն էլ բացառություն չեղավ: Բայց այդ հաղթանակը տրվեց հսկայական էներգիա վատնելու գնով, որից հետո չհասցրեց վերականգնել ուժերը եւ պարտվեց իրանցի Բաբաջանզադեին: Ընդհանրապես, ցանցն այնպես էր դասավորվել, որ ներքեւից եկող ըմբիշները բավականին ուժեղ էին եւ նրանք մինչեւ մեդալների համար փուլերին հասնելը հանդիպում էին միմյանց եւ մեծ ուժեր վատնում: Տեսեք, Բաբաջանզադեն հաջորդ գոտեմարտում տանուլ տվեց շվեդ Յոհան Եուրեին (դրանից հետո Պատրիկեեւը զրկվեց նաեւ երրորդ տեղի համար սփոփիչ գոտեմարտերում պայքարը շարունակելու հնարավորությունից), շվեդն իր հերթին այնուհետեւ պարտվեց էստոնացի Նաբիին եւ վերջինը հայտնվեց եզրափակչում: Շատ ափսոս էր»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031